https://arm.sputniknews.ru/20230623/mahacel-e-sergvo-ericjany-61642397.html
Մահացել է Սերգո Երիցյանը
Մահացել է Սերգո Երիցյանը
Sputnik Արմենիա
Ծանր հիվանդությունն անկողնուն էր գամել Սերգո Երիցյանին։ Հունիսի 11-ին նա դարձել էր 66 տարեկան։ 23.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-23T22:37+0400
2023-06-23T22:37+0400
2023-06-23T22:57+0400
հայաստան
մահ
սերգո երիցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/626/57/6265762_0:80:1601:980_1920x0_80_0_0_7b3c24f560f4f0546a4ac824bdd86181.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 66 տարեկանում ԱՄՆ–ում կյանքից հեռացել է պետական գործիչ, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է Պրահայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրքերի, հեռուստահաղորդումների ու հեռուստաֆիլմերի հեղինակ է։ Ունի 1 դուստր և 1 որդի։Մահացել է զինվորական կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/626/57/6265762_94:0:1505:1058_1920x0_80_0_0_97d2727d501733164b1ee5fc1be3e639.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, սերգո երիցյան
հայաստան, մահ, սերգո երիցյան
Մահացել է Սերգո Երիցյանը
22:37 23.06.2023 (Թարմացված է: 22:57 23.06.2023) Ծանր հիվանդությունն անկողնուն էր գամել Սերգո Երիցյանին։ Հունիսի 11-ին նա դարձել էր 66 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 66 տարեկանում ԱՄՆ–ում կյանքից հեռացել է պետական գործիչ, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնել է Պրահայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։
«Վերջին տարին ծանր հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ Երևանում սկսված, Մոսկվայում և Լոս Անջելեսում շարունակված բուժման ընթացքը, ցավոք, իր դրական արդյունքը չտվեց։ 66 տարեկանը երկու շաբաթ առաջ դիմավորած մեր ավագ ընկերը մինչև վերջին շունչը պայքարեց անողոք հիվանդության դեմ՝ այն հաղթահարելու լիահույս վստահությամբ, բայց թերևս կրեց իր կյանքի գլխավոր պարտությունը»,– գրել է Ասատրյանը։
Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։
1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։
Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրքերի, հեռուստահաղորդումների ու հեռուստաֆիլմերի հեղինակ է։ Ունի 1 դուստր և 1 որդի։