00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում Pegasus լրտեսական ծրագրով վարակման տասնյակ դեպքեր են կրկին հայտնաբերվել. Պապյան

© Unsplash / KeepCodingՀաքերային հարձակում
Հաքերային հարձակում - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Հաքերային հարձակում
Բաժանորդագրվել
Մեդիափորձագետի խոսքով` լրտեսական ծրագիրը ադրբեջանական կողմն է օգտագործում, բայց չի բացառվում, որ ՀՀ իշխանություններն էլ կիրառած լինեն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանում տասնյակ մարդիկ կրկին ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ դառնալու մասին։ Վերլուծությունը պարզել է, որ դրանք Pegasus լրտեսական ծրագրով վարակման դեպքեր են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նշենք, որ երեկ Պապյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Cyberhub.am֊ի թիմին և հայտնել, որ իրենք Apple֊ից ծանուցում են ստացել հաքերային հարձակման մասին։
«Մի քանի դեպքով վերլուծություն արդեն արել ենք, դիագնոստիկ ֆայլեր ենք ստուգել, և հայտնաբերվածները Pegasus լրտեսական ծրագրի վարակման դեպքեր են։ Հայտնաբերված դեպքերը ոչ թե այս պահին եղած ակտիվ վարակումներ են, այլ նախկինում եղած։ Սովորաբար Apple֊ից որոշակի ժամանակ անց են նկատում, որ հեռախոսի նկատմամբ գործողություն է կատարվել, մինչև դա վերլուծում են, ծանուցում են, ժամանակ է անցնում»,–ասաց Պապյանը։
Նրա խոսքով` այդ դեպքերը վերաբերում են 44–օրյա պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածին։
«Մեր նախնական գնահատականներով` լրտեսական ծրագիրը ադրբեջանական կողմն է օգտագործում, բայց չի բացառվում, որ կարող են ՀՀ իշխանություններն էլ դա կիրառած լինեն»,–ասաց մեդափորձագետը։
Նա կրկին հիշեցրեց, որ Pegasus լրտեսական ծրագրով չեն վարակվում սովորական քաղաքացիները։ Բոլոր հայտնաբերված դեպքերում հեռախոսների տերերը լրագրողներ են, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ կամ նրանց մտերիմ մարդիկ։
«Ամեն մի վարակումը շատ թանկ արժե` տասնյակ հազարավոր դոլարներ, և ադրբեջանական կողմը դրանք օգտագործում է խիստ թիրախավորված»,–ասաց նա։
Մեդիափորձագետի խոսքով` Pegasus-ը վարակումները վերաբերում են «Այֆոն» ունեցողներին։ Անդրոյիդ համակարգով աշխատող հեռախոսների դեպքում վարակման թվերի մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ ի տարբերություն «Այֆոն» ունեցողների, այդ մարդիկ ծանուցում չեն ստանում։
Պապյանը հավելեց, որ նման վիրուսներով վարակվելուց խուսափելու համար iOS համակարգով Apple ունեցողները պետք է միշտ հետևեն ծրագրային թարմացումներին, միացնեն էկրանի արգելափակման ռեժիմը (режим блокировки экрана): Նրա խոսքով` դա բավականին հուսալի պաշտպանություն է Pegasus–ի նման վիրուսներից։ Նույնիսկ եթե չպաշտպանի, բայց հեռախոսի վրա ինչ–որ տարօրինակ գործողություն արձանագրվի, էկրանին փոքրիկ ծանուցումներ կգան, ինչպես եղել է նախկինում։
Հիշեցնենք` դեռ 2021 թվականից էին մարդիկ սկսել կասկածել, որ իրենց հեռախոսներում ինչ–որ լրտեսական ծրագրեր կան, ինչը որոշ ստուգումներից և ուսումնասիրություններից հետո հաստատվեց։
«Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին «Pegasus»–ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ և այլք։
Լրահոս
0