Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
08:03 23.06.2023 (Թարմացված է: 09:12 23.06.2023)
© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-ին կշարունակի նվազել 6-8 աստիճանով, 24-27-ը նույնքան կբարձրանա։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-ին կշարունակի նվազել 6-8 աստիճանով, 24-27-ը նույնքան կբարձրանա։
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 23–ի գիշերը եղել է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։