00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Նելլի Դուրյան
Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել․Դուրյան
12:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատագույնն իրականանում է․ ինչ ցույց տվեց Ուկրաինայի հակահարձակումը

© AP Photo / Michael SohnLeopard 2
Leopard 2 - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Leopard 2. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արևմտյան ԶԼՄ-ները զգուշացնում են՝ հակահարձակման ձախողումը թանկ կնստի Կիևի վրա։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կկրճատեն ֆինանսավորումը, սպառազինությունների մատակարարումը, և Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա նախկին ինտենսիվությամբ շարունակել ռազմական գործողությունները։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ թե ինչի՞ են պատրաստում Ուկրաինային։

Միխայիլ Կատկով, ՌԻԱ Նովոստի

Ծրագիրը չաշխատեց

Կիևի ռեժիմը խոսում էր հակահարձակման մասին անցյալ տարվա աշնանից։ Այն սպասում էին ձմռանը, հետո գարնանը, բայց Ուկրաինայի bինված ուժերը առաջ շարժվեցինմիայն հունիսի սկզբին։
Առավելագույն խնդիրը համարվում էր Ղրիմի գրավումը, բավարար սցենարը՝ դեպի թերակղզի ցամաքային միջանցքի վերացումը։ Սակայն, ինչպես պարզվեց, հարվածային խմբավորումները նույնիսկ շփման գծում գորշ գոտու հաղթահարման հետ կապված խնդիրներ ունեն։
The Washington Post թերթը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գրոհում են միանգամից մի քանի ուղղություններով։ Մարտի են մտցվել ՆԱՏՕ-ի մեթոդիկայով պատրաստված և արևմտյան զենքով հագեցած ստորաբաժանումներ։ Իրավիճակը դեռ պարզ չէ։ Ամերիկացի լրագրողները կարծում են, որ որևէ ընկալելի արդյունքի հասնելու համար Կիևին մի քանի ամիս կպահանջվի։
Բրիտանական Sky News հեռուստաալիքն ականապատ դաշտերով է արդարացնում հարձակման երկու շաբաթվա ոչ համոզիչ արդյունքները։ Բացի այդ, ռուսական բանակը լավ է պաշտպանվում և մանևրում մարտավարական սահմանների միջև, ինչը հարձակվողների վրա թանկ է նստում։ Ընդհանուր առմամբ, չնայած արևմտյան զրահատեխնիկայի լայն կիրառմանը, այդ թվում՝ ծանր, գործողության հաջողությունը հարցականի տակ է։
Bild-ի ռազմական մեկնաբան Յուլիան Ռեպկեն նշում է, որ ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջ են անցել, բայց Զապորոժիեի մարզում ամեն ինչ ավելի վատ է։ Օրեխով քաղաքի մոտակայքում շաբաթվա ընթացքում, արևմտյան վերլուծաբանների կարծիքով, Կիևը կորցրել է առնվազն յոթ Leopard 2 տանկ և 12 Bradley հետևակի մարտական մեքենա: Ճիշտ է, պահեստազորում դեռ մոտ 40 հազար մարտիկ կա։
Ուկրաինայի հարձակումը հենց հիմա ընթանում է մի քանի ուղղություններով. Պուտին
Reuters գործակալությունում մտավախություն ունեն, որ այն պահին, երբ Ուկրաինայի զինված ուժերը մոտենան պաշտպանության հիմնական գծին, նրանք չափազանց ծանր կորուստներ կունենան և չեն կարողանա շարունակել հարձակումը: Իսկ ռուսական պաշտպանական ամրությունների խորությունը տասից տասնհինգ կիլոմետր է։ Կիևին կարող էր օգնել «օպերատիվ և մարտավարական հանկարծակիության» գործոնը, բայց այն արդեն չկա։

Արևմուտքը չի օգնի

Փոխարենը Չեխիայի նախագահ, բանակի պաշտոնաթող գեներալ Պյոտր Պավելը լի է լավատեսությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ լրջորեն ոչինչ չի ձեռնարկել, իսկ ներկայիս ռազմական գործողությունները միայն նախապատրաստական փուլ է։ «Ելնելով իմ ռազմական փորձից՝ դա ձևավորող գործողություններ կանվանեի», - ասել է նա: Իսկ հուլիսի 10-12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, նրա խոսքով, դաշինքը Կիևին անվտանգության նույնպիսի երաշխիքներ կտրամադրի, ինչ Իսրայելին։ Այսինքն՝ կապահովի սպառազինությամբ և ռազմական տեխնոլոգիաների հասանելիություն կտա։
ԵՄ ռազմական շտաբի պետ Էրվե Բլեժանն իր հերթին կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք մտցնել Ուկրաինա, քանի որ հակամարտության կողմ չէ և չի ուզում դառնալ: Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նաև հայտնել է, որ անկախ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ելքից՝ պատերազմը կշարունակվի։ «Նրանց չի հաջողվի վերադարձնել բոլոր տարածքները», - ընդգծել է Բլեժանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ այժմ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը շրջադարձային կլինի: Բայց որքան Կիևն առաջ շարժվի, այնքան ավելի ուժեղ կլինեն նրա բանակցային դիրքերը։ Ընդ որում, դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել զենքի նոր մատակարարումների վերաբերյալ։
Politico պարբերականը կապում է դա ԱՄՆ նախագահական ընտրությունների մոտենալու հետ։ Ընդ որում, Վաշինգտոնում հիասթափված են հակահարձակման առաջին արդյունքներից։ Կիևի իշխանությունը դժգոհում է, որ իրենց հետ հերթական մատակարարումները պատրաստ են քննարկել միայն հակամարտության այս փուլի ավարտից հետո։ «Ուկրաինային երկկուսակցական աջակցությունը ճաքում է», - արձանագրում է Washington Post-ը:

«Մենք դեռ չենք սկսել»

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի հետ հեռախոսազրույցում հայտնել է «պաշտպանական և հարձակողական բնույթի» ծանր մարտերի մասին: Եվ խնդրել է ուժեղացնել ՀՕՊ-ը։
Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է. «Մենք դեռ չենք սկսել հակահարձակումը, իսկ Ռուսաստանն ասում է, որ արդեն հաղթել է»: Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինայի զինված ուժերը մի քանի խնդիր են լուծում՝ հնարավորինս շատ ռուսական կենդանի ուժ և տեխնիկա ոչնչացնել, ինչպես նաև փոքրաթիվ ստորաբաժանումներով վախեցնել հակառակորդին և մի քանի ուղղություններով առաջ շարժվել:
Սակայն նույնիսկ Կիևում նրա հետ շատերը համաձայն չեն։ Քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն վստահ է, որ սա այն հակահարձակումը չէ, որին սպասում էին արևմտյան գործընկերներն ու սովորական մարդիկ։ Տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա ասել է, որ ուկրաինացիները պետք է պատրաստվեն ոչ թե հաղթական արշավի, այլ «արյունոտ մսաղացի»։
Եվրոպայի արդյունաբերությունն արդեն պաշտոնապես ընդամենը մեկ քայլ է հեռու փլուզումից
«Քաղաքական և ռազմական ղեկավարության հասցեին շատ հիասթափություն և քննադատություն կլինի։ Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի նկատելի է լարվածությունը նախագահ Վլադիմիր Զելենսկու և Զալուժնիի միջև, որը, ըստ լուրերի, չի աջակցել ներկայիս գործողությանը: Այդ իսկ պատճառով առաջին պլան է դուրս եկել ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին», — պարզաբանել է Բոնդարենկոն։
Ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը կարծում է, որ գոնե ինչ-որ հաջողության մասին տեղին կլինի խոսել, եթե Կիևը կրակային հսկողության տակ վերցնի Ղրիմ տանող ցամաքային միջանցքի մի մասը։ Դրա հետ մեկտեղ, ինչով էլ ավարտվի այդ գործողությունը, դրանից հետո պետք է սպասել 2022-ի գարնանը Թուրքիայում սառեցված բանակցությունների վերսկսմանը։ «Հնարավոր է՝ Մոսկվան և Կիևը մոտենան հրադադարին։ Ի վերջո, Ուկրաինան հասավ ռազմավարական նպատակին՝ պահպանեց անկախությունը, բայց եթե ռազմական գործողությունները շարունակվեն, այդ խնդիրը կրկին արդիական կդառնա», - ասել է նա։
Հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Պուտինը հնարավոր է համարել, որ Ուկրաինայում կարող է ստեղծվել սանիտարական գոտի
Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը նույնպես բանակցությունների ապասառեցում է կանխատեսում: «Եթե Ուկրաինան ձախողի հակահարձակումը, նրա դաշնակիցները կկարծեն, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ստացված ողջ ռազմական օգնությունն անօգուտ է եղել։ Կարելի է շարունակել միլիարդավոր դոլարներ հատկացնել, բայց դիվիդենտներ չեն լինի։ Դատելով ռուսական և ուկրաինական ռազմական թղթակիցների խոսքերից, ինչպես նաև արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությունից՝ բանը հասնում է նրան, որ աջակցությունը կկրճատվի», — ասել է նա։
Դենիսովը կարծում է, որ մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու անկարողությունը կվերադարձնի Կիևի իշխանությանը բանակցություններին՝ խաղաղության կամ գոնե հրադադարի մասին։ Այլ տարբերակ Ուկրաինան պարզապես չի ունենա։
Լրահոս
0