https://arm.sputniknews.ru/20230620/pashinjany-patmec-2020ti-paterazmi-orerin-putini-het-zrujcneri-manramasnery-61420087.html
Փաշինյանը պատմեց 2020թ–ի պատերազմի օրերին Պուտինի հետ զրույցների մանրամասները
Փաշինյանը պատմեց 2020թ–ի պատերազմի օրերին Պուտինի հետ զրույցների մանրամասները
Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց, որ այս մասին ժամանակին պատմել է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բայց ոչ թե նրա համար, որ նրանք կիսեն իր հետ պատասխանատվությունը, այլ որ... 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T11:03+0400
2023-06-20T11:03+0400
2023-06-20T14:26+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
եռակողմ հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60159299_0:0:1601:901_1920x0_80_0_0_be19cd967988b40794e3a2b500f4e8b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում այսօր որոշ մանրամասներ պատմեց իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցներից։Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։Նիկոլ Փաշինյանի պնդմամբ` 44 օրյա պատերազմի ընթացքում ինքը հոկտեմբերի 13–ին է առաջին անգամ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցով` ի՞նչ անել, որպեսզի հրադադար հաստատվի ու պատերազմը կանգնեցվի։ Մի քանի օր հետո ստացել է պատասխան։Այդ օրն, ըստ Փաշինյանի, ՌԴ նախագահի հետ համաձայնության են եկել հանձնարարել թիմերին` աշխատել այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ։Արդեն հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը։Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։ Հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ խոսելուց հետո հայտնել է Փաշինյանին, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները, կամ ավելի կոնկրետ` 5 շրջանները, որովհետև երկուսն արդեն իր վերահսկողության տակ է եղել։Փաշինյանն այս մասին պատմել է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բայց ոչ թե նրա համար, որ նրանք կիսեն իր հետ պատասխանատվությունը, այլ որ այսկերպ հանրությանը տեղեկացնի իր պլանների մասին։Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60159299_166:0:1543:1032_1920x0_80_0_0_1818a16de5b9891023c78aa379187e0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, եռակողմ հայտարարություն
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, եռակողմ հայտարարություն
Փաշինյանը պատմեց 2020թ–ի պատերազմի օրերին Պուտինի հետ զրույցների մանրամասները
11:03 20.06.2023 (Թարմացված է: 14:26 20.06.2023) Փաշինյանն ասաց, որ այս մասին ժամանակին պատմել է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բայց ոչ թե նրա համար, որ նրանք կիսեն իր հետ պատասխանատվությունը, այլ որ այսկերպ հանրությանը տեղեկացնի իր պլանների մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում այսօր որոշ մանրամասներ պատմեց իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցներից։
Հայտնել ենք, որ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ` 44 օրյա պատերազմի ընթացքում ինքը հոկտեմբերի 13–ին է առաջին անգամ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցով` ի՞նչ անել, որպեսզի հրադադար հաստատվի ու պատերազմը կանգնեցվի։ Մի քանի օր հետո ստացել է պատասխան։
«ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն` կարգավիճակի անորոշությամբ»,– ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ օրն, ըստ Փաշինյանի, ՌԴ նախագահի հետ համաձայնության են եկել հանձնարարել թիմերին` աշխատել այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ։
Արդեն հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը։
«Իսկ պայմանը հետևյալն է` 7 շրջանները վորադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂՀ–ՀՀ կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, կարգավիճակի հարցը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային»,– պատմեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։ Հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ խոսելուց հետո հայտնել է Փաշինյանին, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները, կամ ավելի կոնկրետ` 5 շրջանները, որովհետև երկուսն արդեն իր վերահսկողության տակ է եղել։
Փաշինյանն այս մասին պատմել է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բայց ոչ թե նրա համար, որ նրանք կիսեն իր հետ պատասխանատվությունը, այլ որ այսկերպ հանրությանը տեղեկացնի իր պլանների մասին։
Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին,
2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար
Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար
Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ
Տիրան Խաչատրյանը։