https://arm.sputniknews.ru/20230620/pashinjany-hajtararec-erakvoghm-hajtararutjuny-stvoragrel-e-nvojemberi-9i-aravvotjan-61419841.html
Փաշինյանը հայտնեց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Փաշինյանը հայտնեց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 8–ին և 9–ին ՌԴ նախագահի հետ Փաշինյանն ունեցել է շուրջ 20, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։ 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T11:00+0400
2023-06-20T11:00+0400
2023-06-20T11:49+0400
նիկոլ փաշինյան
եռակողմ հայտարարություն
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61416462_0:0:2560:1440_1920x0_80_0_0_fcd9642bcb32184e0704abf01d4ed75c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ 2020 թ. եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան։Ըստ նրա` բոլոր այս բանակցությունները նա վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նոյեմբերի 8–ին և 9–ին նրա հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսազրուց, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,– հայտարարեց Փաշինյանը։Փաշինյանի խոսքով` այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանի նախագահն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ` Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ինքն հայտարարել է, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրվի։ Պուտինն ասաց` Ադրբեջանը հրադադարի համար նախապայման ունի. Փաշինյանը քննիչ հանձնաժողովում է«Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ստացվել` այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ` կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո, բարդ, տևական քննակումներից հետո ստորագրեցի ձեզ հայտնի փաստաթուղթը, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը` Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,– վստահեցրեց Փաշինյանը։Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61416462_233:0:2153:1440_1920x0_80_0_0_e9eaa22360ec96c1821c2a8cb23d8c83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եռակողմ հայտարարություն, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արցախյան պատերազմ
նիկոլ փաշինյան, եռակողմ հայտարարություն, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արցախյան պատերազմ
Փաշինյանը հայտնեց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
11:00 20.06.2023 (Թարմացված է: 11:49 20.06.2023) Նոյեմբերի 8–ին և 9–ին ՌԴ նախագահի հետ Փաշինյանն ունեցել է շուրջ 20, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ 2020 թ. եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան։
«Նոյեմբերի 9–ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9–ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` բոլոր այս բանակցությունները նա վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նոյեմբերի 8–ին և 9–ին նրա հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսազրուց, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։
«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,– հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանի նախագահն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ` Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ինքն հայտարարել է, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրվի։
«Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ստացվել` այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ` կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո, բարդ, տևական քննակումներից հետո ստորագրեցի ձեզ հայտնի փաստաթուղթը, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը` Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,– վստահեցրեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին,
2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար
Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար
Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ
Տիրան Խաչատրյանը։