00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից. Փաշինյանը բացատրեց

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` 2019 թվականի հրապարակային ելույթում ինքն ուրվագծել էր այն քաղաքականությունը, որով կառավարությունը շարունակելու է վարել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թե ինչ է նշանակում բանակցությունները սեփական կետից սկսել, բացատրվել է դեռ 2019 թվականի մարտի 12-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` մինչ ԱԽ նիստում ելույթ ունենալը, ինքն այդ տեքստը նախապես համաձայնեցրել է Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ ԼՂ երրորդ նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակում։
Նա հիշեցրեց` հենց այդ նիստում ինքը հայտարարել է, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի քվեն, լիազորությունը ստացած որևէ սուբյեկտ։
Նա խոստացել է` Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Այդ նիստում նա նաև ընդգծել է, որ կարևորագույն գործառույթներից մեկն է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը։ Հիշեցրել է իր` ավելի վաղ արած հայտարարությունը, որում նշել էր` ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Նա ընդգծել է, որ սա իր ներդրումն է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար։
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետ
Նիստում Փաշինյանը նաև հայտարարել է` թեպետ Ադրբեջանի նախագահի կողմից համապատասխան արձագանք չկա, բայց ինքը պատրաստ է շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, քանի որ վստահ է` Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
«Պետք է անկեղծ ասեմ, որ այսօրվա հեռավորությունից էլ այդ ելույթն ու դիրքավորումը համարում եմ ադեկվատ և հայկական շահերից բխող, բայց վերը նկարագրված բոլոր իրադարձությունների և փաստարկների ֆոնին»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` հենց այս ելույթում էլ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում հետագա քաղաքականությունը, որի խորքային իմաստն ու նպատակը փակուղուց դուրս գալու հնարավորություններ գտնելն էր։
Քոչարյանը ԼՂ–ի միջազգային կարգավիճակը զոհեց լեգիտիմություն ձեռք բերելու համար. Փաշինյան
Լրահոս
0