https://arm.sputniknews.ru/20230616/qaghaqakan-gvortschi-kalanavvorumy-aveli-mets-himnavvorum-petq-e-parunaki-vardevanjan-61278726.html
Քաղաքական գործչի կալանավորումը ավելի մեծ հիմնավորում պետք է պարունակի. փաստաբան
Քաղաքական գործչի կալանավորումը ավելի մեծ հիմնավորում պետք է պարունակի. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշել է, որ մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության տարբերակներում Աշոտյանի նկատմամբ հենց կալանավորումն ընտրելը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական... 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T13:18+0400
2023-06-16T13:18+0400
2023-06-20T16:08+0400
արմեն աշոտյան
արամ վարդևանյան
փաստաբան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/2176/21/21762161_0:85:1600:985_1920x0_80_0_0_4eda592e15646a9d941b71ef402638e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։Փաստաբանն ընդգծել է, որ քաղաքական գործիչների նկատմամբ կալանավորման կիրառման առավել բարձր ու ակնհայտ հիմնավորումը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում: Բացի այդ, օրենքի առջև բոլորի հավասարությունը հենց Սահմանադրի կողմից է բացառություններ նախատեսել:Նրա գնահատմամբ` կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը:Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվեց։Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։Նշենք, որ խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2176/21/21762161_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4b83badb84572029f924e660b38c86be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, արամ վարդևանյան, փաստաբան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), կալանավորել
արմեն աշոտյան, արամ վարդևանյան, փաստաբան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), կալանավորել
Քաղաքական գործչի կալանավորումը ավելի մեծ հիմնավորում պետք է պարունակի. փաստաբան
13:18 16.06.2023 (Թարմացված է: 16:08 20.06.2023) Փաստաբանը նշել է, որ մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության տարբերակներում Աշոտյանի նկատմամբ հենց կալանավորումն ընտրելը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում։ Այս մասին
իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։
Փաստաբանն ընդգծել է, որ քաղաքական գործիչների նկատմամբ կալանավորման կիրառման առավել բարձր ու ակնհայտ հիմնավորումը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում: Բացի այդ, օրենքի առջև բոլորի հավասարությունը հենց Սահմանադրի կողմից է բացառություններ նախատեսել:
«Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել։ Քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել»,–գրել է Վարդևանյանը:
Նրա գնահատմամբ` կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը:
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին
երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Արմեն Աշոտյանին
մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին
ձերբակալվեց։
Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։
Նշենք, որ խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին
մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։