00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնագանձման գործերով կարող են զբաղվել նոտարները. կառավարությունը բեռնաթափում է դատարանները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԴատավորի մուրճիկ
Դատավորի մուրճիկ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարարի խոսքով` դատարանները 90 տոկոսով ծանրաբեռնված են գործերով, որոնք իրենցից արդարադատություն չեն ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների քանակով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով` 2020-2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 441 128 հայցադիմում, որից 395 149-ը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին:
«Ստացվում է` գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումները կազմում գրեթե 90 տոկոսը։ Այսինքն` մեր դատարանները 90 տոկոսով ծանրաբեռնված են գործերով, որոնք իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա վեճեր են։ Դատավորն ուղղակի վերցնում, պայմանագիրը նայում է և վճիռ կայացնում»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այդ որոշումները հիմնականում չեն էլ բողոքարկվում, ինչը վկայում է, որ դատական կարգով դրանք լուծելը ինքնանպատակ է։
Դատարանները բեռնաթափելու համար նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է հեղինակել, որի ընդունմամբ` գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձնեն նոտարների քննությանը։ Նախատեսվում է սահմանել հստակ չափանիշներ, թե որ գործերն են ենթակա նոտարի քննությանը:
Օրինակ` գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննությունը ենթակա կլինի նոտարին, եթե դիմումով նեկայացվել է միայն գումարի բռնագանձման պահանջ, իսկ ոչ դրամական բնույթի պահանջները ենթակա չեն լինի քննության նոտարի կողմից։
Ուշացող արդարադատության խնդիրը կլուծվի՞. դատարանները կբեռնաթափեն օրենսդրական լուծումներով
Բռնագանձման ենթակա գումարի չափը չի կարող գերազանցել 200 000–ը (ներառյալ տուժանքը (տուգանքը, տույժը), տոկոսները և այլ վճարները)։ Նոտարին դիմում կարող են ներկայացնել նաև բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Ընդ որում, նոտարները հնարավորություն են ունենալու դիմումներն ստանալ, գործերը քննել ու որոշում կայացնել առցանց, հեռավար կարգով։
Արդարադատության նախարարի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունը 80 տոկոսով կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը։
Դատարանների բեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում
Լրահոս
0