https://arm.sputniknews.ru/20230615/veranajel-arka-mvotecumnery-hh-ev-rd-glkhavvor-datakhaznery-handipel-en-61221457.html
Վերանայել առկա մոտեցումները․ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են
Վերանայել առկա մոտեցումները․ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանը Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T17:38+0400
2023-06-15T17:38+0400
2023-06-15T17:38+0400
իգոր կրասնով
աննա վարդապետյան
դատախազ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61221002_0:320:3072:2048_1920x0_80_0_0_649da71818af6e4fe4de58eef25c3edd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։Նշվում է, որ գլխավոր դատախազների հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում։ Վարդապետյանը ՌԴ գործընկերոջ հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:Նա կարևորել է նախորդ տարի երկու երկրների դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսված է նաև դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:Իգոր Կրասնովը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը և վերանայել առկա մոտեցումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61221002_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b592d6754063db6724e19a3d16ef4db9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կրասնով, աննա վարդապետյան, դատախազ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
իգոր կրասնով, աննա վարդապետյան, դատախազ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Վերանայել առկա մոտեցումները․ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են
Աննա Վարդապետյանը Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գլխավոր դատախազների հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում։ Վարդապետյանը ՌԴ գործընկերոջ հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:
«Վարդապետյանն ընդգծել է, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները»,-նշվում է հաղորդագրությունում։
Նա կարևորել է նախորդ տարի երկու երկրների դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսված է նաև դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:
Իգոր Կրասնովը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը և վերանայել առկա մոտեցումները։