00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, բայց 12 ժամում պետք է ներկայացվի դատարան. պաշտպան

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում
Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մանրամասնեց, թե ներկայում ինչ մեղադրանք է առաջադրվել և ընդգծեց, որ Աշոտյանը ցուցմունք չի տվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի Հակակոռուպցիոն դատարան կալանքը որպես խափանման միջոց հարցը քննելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Աշոտյանին ձերբակալել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
«Որպես ձերբակալման հիմք է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները։ Ինչո՞վ է խախտել` նշված չէ։ Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել։ Դրան զուգահեռ մեղադրանքը լրացվել է` ոչ թե փաստերը, այլ՝ որակումները։ Հիմա ցուցմունք չի տրվել, որովհետև նախկինում, երբ գործը քննվում էր դեռևս Հատուկ քննչական ծառայությունում, փաստական տվյալների վերաբերյալ մանրամասն ցուցմունք է եղել։ ՀՔԾ-ն շուրջ 2 տարի մեղադրանքի առաջադրելու որևէ հիմք չէր գտնում։ Այս հիմնարկը (քննչական կոմիտեն. խմբ.) մեղադրանք առաջադրեց», - ասաց պաշտպանը։
Աթանեսյանն ընդգծեց, որ ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել, քննություն էլ կարելի է ասել չի կատարվել։ Փաստաբանը շեշտեց` մեկ հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։
Աթանեսյանը մեղադրանքը ծիծաղելի որակեց և նշեց` վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորչի, բայց նման բան չի եղել։
«Այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց ներկայում պատկանում է բժշկական համալսարանին և հիմա արժի 2 անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել»,- ասաց Աթանեսյանը։
Նա մեջբերեց նաև Աշոտյանի խոսքերը, որ այս ձերբակալությունը քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, ինքն էլ մարտական է տրամադրված։
Ավելի ուշ Աթանեսյանն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Արմեն Աշոտյանն օգտվել է լռության իրավունքից` պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները:
Նա նաև հայտնել է, որ Աշոտյանից վերցվել է նրա կենսաչափական անձնագիրը՝ օտարերկրյա վիզաներով:
Հիմա Քենեդու սպանությունն էլ կկպցնեն. Շարմազանովը` Աշոտյանի ձերբակալման մասին
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հիմքը եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելը։
Լրահոս
0