00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անասունները մնացել են «փակի տակ». Թուրքիային սահմանակից գյուղերում անհանգստացած են

© Sputnik / David GalstyanԿովեր
Կովեր - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Կովեր
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի մի շարք համայնքներում դաբաղ հիվանդությունը կանխելու նպատակով անասուններին կապել են տների մոտ, բայց գյուղացիները հուսով են, որ դա երկար չի տևի։
Գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղական համայնքներում նոր խնդիր է ավելացել՝ հարևան Թուրքիայում արձանագրված դաբաղի դեպքերը։ Արոտավայր չունենալու պատճառով այս գյուղերում անասուններին արածեցնում են անմիջապես սահմանի մոտ: Եղել են դեպքեր, երբ կենդանիները երկու կողմից էլ օգտվել են ընդհանուր առվակներից: Sputnik Արմենիան զրուցել է համայնքների ղեկավարների հետ պարզելու համար, թե ինչպես են փորձում կանխել ինֆեկցիոն հիվանդությունը։

«Թուրքական» դաբաղն ու ՀՀ–ի քայլերը

Թուրքիայում դաբաղի դեպքերի մասին հաղորդագրություններ տարածվեցին դեռ մարտին. որոշ ձեռնարկություններ կարանտինի մեջ հայտնվեցին: Դա հաշվի առնելով` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մայիսի 20-ից արգելեց Թուրքիայից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի ներմուծումը Հայաստան, սակայն խնդիրը միայն սրանով լուծված համարել չի կարելի:

Գյուղացիները անասուններին «փակի տակ» են պահում

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրում կանխարգելիչ միջոցառումներ են սկսվել հունիսի 10-ից. 136 խոշոր եղջերավոր անասուն արդեն պատվաստված են: Վարչական ղեկավար Էդգար Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հունիսի 15–ին էլ ոչխարները կպատվաստվեն:
«Մեր խնդիրն այն է, որ գյուղը արոտավայր ընդհանրապես չունի, ստիպված ուղեկալի տարածքում են արածեցնում, հիմա ստիպված ենք արածեցնելու չուղարկել, բայց ինչքա՞ն կարող ենք փակ պահել անասունին»,- ասաց Թադևոսյանը։
Նա հավելեց՝ գյուղացիները գիտեն խնդրի մասին և զգուշանում են: Ճիշտ է` վարչական ղեկավարը կասկածում է, որ իրենց գյուղի անասունները կարող են վարակվել «թուրքական» դաբաղով, սակայն հետևում են սահմանված կարգին։
Երազգավորս գյուղում, որը թուրքական սահմանից շուրջ 2 կիլոմետր է հեռու, անասուններն արդեն մեկ դեղաչափ պատվաստում են ստացել, շուտով 2-րդ դեղաչափը կստանան։

«Մեզ մոտ դեպք չի գրանցվել, բայց ամեն դեպքում զգուշության համար վակցինացրել ենք: Մեր արոտը «գրանիցի» մեջ է: Ճիշտ է` իրենց անասուններից հեռու են, բայց ապահովության համար հիմա որոշել են, որ մեր անասուններին արածեցնելու չթողնենք. այլընտրանք չունենք անասուններին արոտ ուղարկելու, մնում է միայն` կապենք տների մոտ»,- Sputik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Ալիկ Սիմոնյանը` նշելով, որ գյուղում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 760 է:

Գտաշենում ևս նույն խնդիրն է՝ Թուրքիայում գրանցված դաբաղի պատճառով ստիպված են անասուններին «փակի տակ» պահել։
«Հակադաբաղային պատվաստումն արված է, անասուններին էլ սահմանային գոտի չենք թողնում։ Գտաշենը գյուղում արոտ ունի՝ խնդիր չէ, բայց այ Կամխուտի հարցն է լուրջ՝ դաշտեր չունի, անասունը ստիպված է յոլա գնալ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գտաշենի վարչական ղեկավար Արմեն Էգնատոսյանը:

Գյուղացիները հույսով սպասում են

Խնդիրն այս պահին հայ-թուրքական սահմանով ձգվող բոլոր այն գյուղերում է, որոնք չունեն արոտավայրեր։ Այս համայնքների բնակիչները վստահ են՝ պատասխանատուների կողմից իրականացվող քայլերը՝ անասուններին ուղեկալների մոտ գտնվող արոտներ չուղարկելը, այս պահին բխում է իրենց շահերից և կանխարգելում է դաբաղի հնարավոր տարածումը, բայց հուսով են, որ այդ սահմանափակումը ժամանակավոր է, և իշխանությունները ծայրահեղ քայլի չեն գնա` երկարաժամկետ արգելք սահմանելով, իրենք էլ շուտով կրկին կկարողանան անասուններին ուղարկել ուղեկալների մոտ գտնվող տարածքներ։

Ի՞նչ է դաբաղը

Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների և այլ երկսմբակավոր կենդանիների սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և երբեմն էլ մաշկի վրա յուրահատուկ բշտերի առաջացմամբ։ Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ:
Լրահոս
0