00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՊՀ անդամի թեկնածուն հիմնավոր համարեց Սերժ Սարգսյանի միտքը մենաշնորհների մասին

© Sputnik / StringerՇաքարավազի ցուցափեղկ Երևանյան սուպերմակետներից մեկում
Շաքարավազի ցուցափեղկ Երևանյան սուպերմակետներից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվել
Ըստ Անահիտ Սարգսյանի` կոնկրետ ապրանքատեսակների ներկրման դեպքում կա մասշտաբի էֆեկտ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի` ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում շաքարավազ ներկրող միանգամից մի քանի խոշոր ընկերության առկայությունը խնդիր է։
ԱԺ–ում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նրան հիշեցրեց 2014 թ. Սերժ Սարգսյանի խոսքերը` Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ ասել էր, որ ՀՀ–ի նման փոքր երկրում 10 տնտեսվարող չի կարող շաքար ներկրի։
«Այս պնդումը գիտականորեն, տնտեսագիտորեն ճի՞շտ է արդյոք»,– նկատեց պատգամավորը։
Ի պատասխան Անահիտ Սարգսյանն ասաց, որ իրականում կա նման բան` կա մասշտաբի էֆեկտ։
Ինչու է աշխարհում շաքարավազը թանկանում, և ինչ սպասել ապագայում
«Երբ մտանք ԵԱՏՄ, փոքր ընկերությունները սկսեցին ավելի էժան գներով շաքարավազ ներկրել, քան մինչ այդ այլ երկրներից։ Հետագայում այդ ընկերությունները չկարողացան շարունակել գործունեությունը, քանի որ չկարողացան դիմանալ մրվցակցությանը. կար խոշոր ներկրող, որի մոտ ինքնարժեքն ավելի ցածր էր, ու փոքր ընկերությունները չդիմացան այդ մրցակցությանը»,– նկատեց Անահիտ Սարգսյանը։
Գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մասին իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան էլ նա նշեց, որ գերիշխող դիրք ունենալը դա պետության կամ տնտեսության համար վնաս չէ ի տարբերություն մենաշնորհների, որոնք իսկապես վնաս են։
«Օրենքն էլ չի արգելում սուբյեկտին` գերիշխող դիրք ունենալ, այլ արգելում է գերիշխող դիրքի չարաշահումները։ Հանձնաժողովի գործառույթն է, որ վերահսկի դա ու թույլ չտա այդ չարաշահումները»,– ընդգծեց ընդդիմության թեկնածուն։
Ըստ նրա` բնական մենաշնորհները հնարվորինս պետք է քչանան` որքանով որ դա տեխնոլոգիապես հնարավոր է։
Անահիտ Սարգսյանն անդրադարձավ նաև մեկ անձից գնումներին` նշելով, որ եթե 2020 թ. դա պայմանավորված է եղել քովիդով և կազմել է 43.6 տոկոս, ապա 2021 թ. մեկ անձից գնումը կազմել է 33.6 տոկոս, 2022 թ.՝ 36.8 տոկոս։ Այս պարագայում նա կոնկրետ խնդիր է տեսնում։
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Անահիտ Սարգսյանին։ Նա 2009–2019 թթ. աշխատել է ՄՊՀ–ում։
Լրահոս
0