00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:19
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք Հայաստանի կողքին ենք». Ֆրանսիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

© Sputnik / Asatur YesayantsԿատրին Կոլոննա
Կատրին Կոլոննա - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Կատրին Կոլոննա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Հայաստանին աջակցելու և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ոչ մի երկիր Հայաստանի համար այնքան ջանք չի գործադրում, որպեսզի արդար խաղաղության հասնի, որքան Ֆրանսիան։ Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով ֆրանսիացի եվրապատգամավորի համապատասխան հարցին։
«Մենք Հայաստանի կողքին ենք իր հարևան (Ադրբեջանի. խմբ) հետ արդար խաղաղության հասնելու համար: Ոչ մի երկիր այդ հարցում նրանց այդքան աջակցություն չի ցուցաբերում, որքան մենք։ Մենք Հայաստանի կողքին ենք արդար խաղաղության հասնելու համար, ինչի մասին են վկայում նախագահի (Էմանուել Մակրոնի. խմբ) գործադրած ջանքերը», - ասել է Կոլոննան։
Այս համատեքստում նա հիշեցրել է Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահի ակտիվ միջնորդությամբ: Կոլոննան խոսել է նաև բարձր մակարդակի հանդիպման մասին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 21-ին Բրյուսելում՝ նշելով ԱՄՆ գործընկերների ակտիվ մասնակցությունը, որոնց հետ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է (այս հարցի շուրջ):
«Մենք Հայաստանին աջակցում ենք նաև, երբ խոսքը վերաբերում է գետնի վրա լարվածության նվազեցմանը։ Հիշեցնեմ, որ ապրիլին ես անձամբ մեկնեցի տարածաշրջան, որպեսզի օգնեմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղ համաձայնության գալ»,– նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Կոլոննան ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է նաև հունիսի 1-ին Քիշնևում քննարկված մի շարք հումանիտար հարցերի, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցում օգնություն ցուցաբերելու առումով:
«Այն անօրինական է, քանի որ Միջազգային դատարանն այդ մասին որոշում է կայացրել այս տարվա փետրվարի 22-ին։ Ինչպես տեսնում եք, մենք Հայաստանի և հայերի կողքին ենք, տիկին պատգամավոր», - իր ելույթը եզրափակել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Որպես լարվածության նվազեցման գործիք` Կոլոննան հիշատակել է Հայաստանում գործող ԵՄ առաքելությունը, որը, նրա խոսքով, մեծամասամբ ստեղծվել է Ֆրանսիայի ջանքերով և մեծապես նպաստում է լարվածության թուլացմանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր անցկացնել հունիսի 12-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, սակայն քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է։
Լրահոս
0