00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ դատախազությունը Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացրել

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Սիմոնյան
Գևորգ Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Գևորգ Սիմոնյան
Բաժանորդագրվել
Ավելի վաղ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, և Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գևորգ Սիմոնյանը։
«Տեսնենք, թե վճռաբեկ դատարանն ինչ որոշում կկայացնի»,–ասաց նա։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց։
«Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ 2023 թվականի մայիսի 18-ին ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հիմքով: Ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշում դեռևս ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել»,–ասաց նա։
Հիշեցնենք` ապրիլի 27–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, և Սիմոնյանը ազատ է արձակվել։
Խաչատրյանը նշել էր, որ դատավորը հակիրճ ասել է` նման որոշում է կայացրել, քանի որ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված։ Այդ է պատճառը, որ Սիմոնյանի նկատմամբ այլ խափանման միջոց չի կիրառվել։
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։
Լրահոս
0