00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները ուժ են կիրառել մեղադրյալին պաշտպանելու փորձի ժամանակ. Ալավերդյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանը հայտարարել է, որ ոստիկանության բաժնում 5-6 աշխատակից ծեծել են գետնին ձեռնաշղթաներով պառկած իր պաշտպանյալին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ոստիկանները բռնություն են կիրառել և ձերբակալել են փաստաբան Կարեն Ալավերդյանին՝ ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը` փաստաբանը։
«Հունիսի 7-ին՝ ժամը 16:00–ին ես և իմ պաշտպանյալը (խնդրում եմ մինչև քննության ավարտը նրա անունը չբացահայտել) Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մասնակցում էինքմեկ այլ քրեական գործով նիստի։ Նիստի ընթացքում պաշտպանյալի և նրա ընկերոջ (նույնպես մեղադրյալ) միջև անձնական բնույթի զրույց է առաջացել։ Նիստը հետաձգվել է վկայի չներկայանալու պատճառով», – ասել է Ալավերդյանը։
Նիստից հետո փաստաբանն ու նրա պաշտպանյալը գտնվել են դատարանի շենքի դիմաց, երբ իրենց մոտեցել են ոստիկանության 20-30 աշխատակից։ Ընդ որում, նրանց թվում եղել են ոչ միայն Կենտրոնի բաժնի ոստիկանները, այլև չգիտես ինչու Էրեբունու նրանց գործընկերները, ինչպես նաև պարեկներ։
Ալավերդյանի խոսքով` ոստիկանները երկար չէին կարողանում բացատրել՝ ինչու են մոտեցել նրանց, ինչ են ուզում և նրանցից ում հետ են մտադիր խոսել։ Ամենայն հավանականությամբ, նրանք մոտեցել էին դատարանում առաջացած խոսակցության պատճառով։
«Այս ընդհանուր խառնաշփոթում անհնար էր պատկերացնել որևէ դատավարական գործողություն կամ իրավական գործընթաց։ Միևնույն ժամանակ հնարավորի շրջանակում ես ձեռնարկել եմ քայլեր իմ պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար։ Ի վերջո, պարզվել է, որ ոստիկաններն ուզում են նրան բաժին հրավիրել։ Սակայն քաղաքացու կամքին հակառակ նրան որևէ տեղ «հրավիրել» չեն կարող», – ասել է Ալավերդյանը։
Փաստաբանը պահանջել է ներկայացնել ոստիկանների գործողությունների իրավական հիմքերը։ Չնայած նրան, որ դա այդպես էլ չի արվել, պաշտպանյալը համաձայնել է անցնել բաժին և խնդրել է փաստաբանին գնալ իր հետ, ինչից հետո նստել է պարեկների մեքենան։
Ալավերդյանը ևս գնացել է բաժին։ Մի շարք արհեստական խոչընդոտներից հետո նրան այնուամենայնիվ թույլ են տվել տեսնել իր պաշտպանյալին։
«Աշխատասենյակին մոտենալով, լսել եմ պաշտպանյալի բղավոցը, որը խնդրում էր իրեն չծեծել։ Ոստիկանության երկու աշխատակից փորձել են խանգարել ինձ բացել դուռը, սակայն ինչ ի վերջո հաջողվել է դա անել։ Ես տեսել եմ պաշտպանյալին հատակին, ձեռնաշղթաներով։ 5-6 ոստիկաններ նրան հարվածում էին», – ասել է փաստաբանը։
Ազատ գյուղի զինվորական կացարանում քննչական գործողությունը նոր հարցեր է առաջացրել. փաստաբան
Ալավերդյանի խոսքով` նրան հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը, նա խնդրել է ոստիկաններին ազատել սենյակը։ Սակայն գործն այդքանով չի ավարտվել։
«Ոստիկանության աշխատակիցն անսպասելի սկսեց բղավել պաշտպանյալիս վրա։ Դուռը նորից բացվեց և նույն խումբը կրկին ներխուժեց աշխատասենյակ։ Ինձ մի կողմ հրեցին, իսկ թե ինչ էր կատարվում պաշպանյալիս հետ, կարող էի դատել միայն գոռոցներից», – ասել է Ալավերդյանը։
Փաստաբանին սենյակից դուրս են հանել ու պահանջել, որ լքի ոստիկանության բաժինը։ Ալավերդյանը պատմել է, որ անսպասելիորեն իրեն ձերբակալել և ձեռնաշղթաներ են հագցրել։
Նա կարծում է, որ դա համաձայնեցրած էր ղեկավարության հետ։
Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայանը հայտնել է, որ փաստաբանն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության է ենթարկվել։
«Վերջին տարիներին նման փաստեր չեն եղել։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք վերադառնում ենք 90-ականներ», – ասել է Բաբայանը։
Նրա խոսքով` փաստաբանները նման երևույթներին համապատասխան արձագանք են տալու։
Նա նաև նշել է, որ տարակուսանք է առաջացնում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու հարցում Հայաստանին օգնող միջազգային կազմակերպությունների արձագանքը։
«Նախորդ դեպքի հետ կապված մենք դիմել ենք այդ կառույցներին և զրո արձագանք ենք ստացել։ Դա վերաբերում է մարդու իրավունքների ՄԱԿ–ի խորհրդին, Եվրոպայի խորհրդին, Խոշտանգումների դեմ կոմիտեին», – ասել է Բաբայանը։
Ըստ նրա` մինչ այդ միջազգային կազմակերպությունները բավական օպերատիվ էին արձագանքում։
Լրահոս
0