00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տան գաղտնիքները հանրայնացնելու պատճառով Թրամփը Մայամիում դատարանի առաջ կկանգնի

© AP Photo / Patrick SemanskyԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սպիտակ տան նախկին ղեկավարի համախոհների բողոքը կանխելու համար Մայամիում անվտանգության ուժեղացված միջոցներ են սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կներկայանա Մայամիի դատարան, որտեղ նրան կներկայացնենմեղադրանքները` կապված Սպիտակ տնից գաղտնի նյութերի դուրսբերման հետ, իսկ նա կկարողանա պաշտոնապես հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Սկսվող գործընթացի ընթացքում դատախազությունը կփորձի ապացուցել, որ Թրամփը խախտել է օրենքը, երբ արդեն մասնավոր անձ լինելով, պահպանել է ռազմական կարողությունների, ծրագրերի և ԱՄՆ խոցելիության մասին տեղեկությունը դրա համար չնախատեսված մասնավոր նստավայրում, բացահայտել է պետական գաղտնիքները օտար անձանց և խոչընդոտել հետաքննությանը։
Թրամփն արդեն Մայամիում է։ Քաղաքում նրա համախոհների բողոքը կանխելու նպատակով անվտանգության ուժեղացված միջոցներ են սահմանվել։
Տարբեր գաղտնիության նյութերով արկղեր են հայտնաբերվել Ֆլորիդա նահանգի Մար–ա–Լագո ակումբի տարածքում գտնվող Թրամփի նստավայրում։ Այնտեղ, ինչպես նշված է քննչական նյութերում, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում միջոցառումներ են անցկացվել ակումբի տասնյակ հազարավոր անդամների և հյուրերի համար և բացակայել են գաղտնի փաստաթղթերի պահման, տիրապետման, դիտման, ցուցադրման կամ քննարկման պայմանները։
Դատախազությունը պնդում է, որ հայտնի է երկու դեպք, երբ նախագահի պաշտոնն արդեն լքած Թրամփը այդ գաղտնի փաստաթղթերը ցուցադրել է օտարներին։ 2021 թվականի հուլիսին «գաղտնիության հասանելիություն չունեցող գրողի, հրատարակչի և իր աշխատակազմից երկու աշխատակիցների» հետ հանդիպման ժամանակ նա իբր ցուցադրել և նկարագրել է «հարձակման ծրագիրը, որն իր համար պատրաստել էր պաշտպանության նախարարությունը»։
Թրամփին մեղադրանք է առաջադրվել «ազգային պաշտպանությանն առնչվող տեղեկության միտումնավոր պահպանման» 31 կետով` յուրաքանչյուրի դեպքում առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ։
Քրեական գործը Թրամփն անվանում է միջամտություն 2024 թվականի նախագահական ընտրություններին, որոնց նա մտադիր է մասնակցել անկախ մեղադրանքներից։ Հանրային ելույթներում նա հիշեցրել է, որ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնավոր գրասենյակում և տանը, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայք Փենսի մոտ, սակայն նրանց դրա համար մեղադրանք չեն առաջադրում։
Լրահոս
0