https://arm.sputniknews.ru/20230613/sjuniqi-marzum-vtari-hetevanqvov-2-pajmanagrajin--zintsarajvogh-e-mahacel-61042030.html
Սյունիքի մարզում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ
Սյունիքի մարզում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ
Sputnik Արմենիա
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T11:49+0400
2023-06-13T11:49+0400
2023-06-13T12:03+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
սյունիք
ավտովթար
մահ
պայմանագրային ծառայություն
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61041188_0:178:960:718_1920x0_80_0_0_ad11b46bc93558ae75365028c6cab90b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Հայտնել ենք, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։Պատահարի հետևանքով վարորդը տեղում է մահացել, մարմնական վնասվածքներով տեղափոխված 36-ամյա ուղևորը` Կապանի ԲԿ–ում:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Քրեական վարույթի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61041188_0:51:960:771_1920x0_80_0_0_eecbc75396a3ade9c381f557c21816f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, սյունիք, ավտովթար, մահ, պայմանագրային ծառայություն, զինծառայող
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, սյունիք, ավտովթար, մահ, պայմանագրային ծառայություն, զինծառայող
Սյունիքի մարզում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ
11:49 13.06.2023 (Թարմացված է: 12:03 13.06.2023) Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։Պատահարի հետևանքով վարորդը տեղում է մահացել, մարմնական վնասվածքներով տեղափոխված 36-ամյա ուղևորը` Կապանի ԲԿ–ում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական վարույթի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։