https://arm.sputniknews.ru/20230613/erevanum-haci-artadramasi-gvortsuneutjun-e-kasecvel-61054822.html
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Sputnik Արմենիա
Հարցի արտադրամասում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T15:43+0400
2023-06-13T15:43+0400
2023-06-13T15:44+0400
հայաստան
երևան
հաց
արտադրամաս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61053522_0:473:1200:1148_1920x0_80_0_0_d891d30eabb17490b10675e37fbbd565.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։«Երևանի կենտրոնի տեսուչները հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով»,–նշված է հաղորդագրության մեջ:Արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը։ Չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից։Բացի այդ պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել։ Նաև խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Հայաստանում 2024-ի աշնանը խաղողագործության ռեգիստր կգործի. ի՞նչ է դա տալու գյուղացիներին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0d/61053522_0:350:1200:1250_1920x0_80_0_0_035745cb3012231667ad7f54cc3e4a0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հաց, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, երևան, հաց, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:43 13.06.2023 (Թարմացված է: 15:44 13.06.2023) Հարցի արտադրամասում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Երևանի կենտրոնի տեսուչները հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը։ Չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից։
Բացի այդ պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել։ Նաև խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։