https://arm.sputniknews.ru/20230612/zu-pashtvonjaneri-anpututjan-pattsharvov-hin-tagherum-hakarakvordy-tiracel-e-qartezi-60988279.html
Հին Թաղերում զինվորները զոհվել և գերի են ընկել ԶՈւ պաշտոնյաների անփութության պատճառով
Հին Թաղերում զինվորները զոհվել և գերի են ընկել ԶՈւ պաշտոնյաների անփութության պատճառով
Sputnik Արմենիա
Հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T10:20+0400
2023-06-12T10:20+0400
2023-06-12T13:07+0400
հին թաղեր
հհ դատախազություն
քրեական գործ
պաշտոնյա
քարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/652/30/6523022_0:94:1000:657_1920x0_80_0_0_dc2e1f55cd9a9bd73be9da08bd0fc70b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «Հին Թաղեր» տեղամասում հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին և շրջափակել մարտական դիրքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:Նշվում է, որ գործն ուղարկվել է դատարան:«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120–հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020–ի նոյեմբերի 26-ից անցել է ՊԲ հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում։ 2020-ի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից 2023–ի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020–ի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոել են նշված մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը գերության մեջ են. ՔԿԸստ դատախազության՝ մայոր Վ.Ղ.-ն պարտավոր էր ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանել, բայց նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ: Արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին:Նույն ժամանակաշրջանում փոխգնդապետ Ջ.Մ.-ն նույնպես պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին:Բացի այդ, վերադաս հրամանատարությանը զեկուցել է, թե իրավիճակը հանգիստ է, մինչդեռ առկա է եղել հակառակորդի ուժերի կուտակում:Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով, որ մեկ այլ մարտական դիրքից անձնակազմը հնարավորություն ունի դուրս գալու, հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի:2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը, համաձայն որոնց` հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ին և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։Հին Թաղերի 12 մարտական դիրքերի անվտանգությունը չապահոված հրամանատարը կալանավորվել է2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:Հիշեցնենք, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն Ադրբեջանն օկուպացրել է 2020 թվականի պատերազմի դադարեցումից մոտ 1 ամիս հետո՝ դեկտեմբերի 13-ին։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել 62 կամավոր։ Նրանցից 26-ը Շիրակի մարզից են։ Գերիների մի մասը վերադարձվել են հայրենիք։Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը գերության մեջ են. ՔԿ
հին թաղեր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/652/30/6523022_0:0:1000:750_1920x0_80_0_0_028e6843679aaa04d52d7f14e5a5ab54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հին թաղեր, հհ դատախազություն, քրեական գործ, պաշտոնյա, քարտեզ
հին թաղեր, հհ դատախազություն, քրեական գործ, պաշտոնյա, քարտեզ
Հին Թաղերում զինվորները զոհվել և գերի են ընկել ԶՈւ պաշտոնյաների անփութության պատճառով
10:20 12.06.2023 (Թարմացված է: 13:07 12.06.2023) Հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «Հին Թաղեր» տեղամասում հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին և շրջափակել մարտական դիրքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ գործն ուղարկվել է դատարան:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120–հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020–ի նոյեմբերի 26-ից անցել է ՊԲ հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում։ 2020-ի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից 2023–ի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020–ի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոել են նշված մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ դատախազության՝ մայոր Վ.Ղ.-ն պարտավոր էր ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանել, բայց նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ: Արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին:
Նույն ժամանակաշրջանում փոխգնդապետ Ջ.Մ.-ն նույնպես պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին:
Բացի այդ, վերադաս հրամանատարությանը զեկուցել է, թե իրավիճակը հանգիստ է, մինչդեռ առկա է եղել հակառակորդի ուժերի կուտակում:
Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով, որ մեկ այլ մարտական դիրքից անձնակազմը հնարավորություն ունի դուրս գալու, հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի:
«Արդյունքում 2020 թ-ի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն N դիրքի անձնակազմը աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ: 2020–ի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, օգնություն չստանալու պատճառով սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել հակառակորդի ԶՈւ–ի տեսադաշտում և սպանվել: Նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն, գնացել են այլ երթուղով ու քողարկվել, ինչից հետո, սակայն, 2020–ի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից»,- նշում են դատախազությունից։
2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը, համաձայն որոնց` հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ին և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն Ադրբեջանն օկուպացրել է 2020 թվականի պատերազմի դադարեցումից մոտ 1 ամիս հետո՝ դեկտեմբերի 13-ին։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել 62 կամավոր։ Նրանցից 26-ը Շիրակի մարզից են։ Գերիների մի մասը վերադարձվել են հայրենիք։