00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞վ է մեղավոր Ծաղկաձորի կիսաքանդ փողոցների համար. մարզպետը որոշ մանրամասներ է պատմում

Ո՞վ է մեղավոր Ծաղկաձորի կիսաքանդ փողոցների համար. Մարզպետը որոշ մանրամասներ է պատմում
Բաժանորդագրվել
Մեկ քրեական վարույթ արդեն հարուցված է։ Կոտայքի մարզպետը չի բացառում, որ մոտ ապագայում նաև երկրորդը կհարուցվի։
2022թ–ի հոկտեմբերից Ծաղկաձորում մեկնարկած լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները, որոնք նախատեսված էր ավարտել մինչև ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկը, ոչ միայն ավարտված չեն, այլև տևական ժամանակ ուղղակի դադարեցված էին։ Պատճառը շինարարության մեջ հայտնաբերված լուրջ թերացումներն են եղել, որոնք արդեն իսկ քրեական վարույթի հիմք են դարձել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
«Նախագծում փոփոխություններ անելու կարիք էր առաջացել, ինչպես նաև շինարարի հետ խնդիրներ ունեինք։ Քրեական գործ է հարուցվել։ Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներս երկրորդ քրեական գործը կհարուցվի։ Այդ աշխատանքներում բավական լուրջ խախտումներ ենք հայտնաբերել»,– ասաց Սահակյանը։
Վեճի հիմնական առարկան քաղաքի ստորգետնյա կոյուղագծերն են։
Մայրապետյանից և Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքները
Շինարարարության պատասխանատուն` «Գլավդոստրոյ» բաժնետիրական ընկերությունը, պնդում է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարվել է։ Համայնքն ու մարզպետարանն արված աշխատանքը չեն ընդունել` պնդելով, որ այն ճիշտ չի կատարվել։
«Վարույթը կոնկրետ շինարարական կազմակերպության մասով չէ։ Կարող է և համայնքը մեղավոր դուրս գա։ Ես չեմ բացառում։ Վարույթը ընդհանուր շինարարական աշխատանքների հետ է կապված։ Ես չեմ ցանկանա որևէ կողմին մեղադրել»– ասաց մարզպետը` չցանկանալով մինչ քրեական վարույթի ավարտը գնահատականներ տալ կամ գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել։
«Գործը կգնա դատարան, կհասկանանք` ով է ճիշտ, ով` սխալ»,– ասաց Սահակյանը։
Մինչ նախաքննական մարմինները փորձում են պարզել Ծաղկաձորի կիսավեր փողոցների իրական մեղավորին, քաղաքում արդեն շուրջ մեկ շաբաթ է` վերսկսվել են շինարարական աշխատանքները։
Լավ խորովածանոց կլինի. Ծաղկաձորի, Արզնիի, Լոռու անտառները վարձակալության են տրվում
Շինարարական նախորդ կազմակերպության հետ պայմանագիրը խզվել է, կնքվել է երկրորդը` նոր շինարարի հետ, որն էլ շարունակում է կիսատ մնացած աշխատանքները։
Մարզպետը հույս ունի, որ այս ընկերության հետ խնդիրներ չեն ծագի։ Հատկապես, որ խոսքը հայաստանյան զբոսաշրջության առաջատար բնակավայրի մասին է։
«Մենք գիտակցում ենք, որ այդ շինարարության հետևանքով մեր տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ ինչքան հնարավոր է` արագ վերականգնվի քաղաքի բնականոն կյանքը»,– ասում է նա։
Ինչ վերաբերում է զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում Ծաղկաձորի փողոցների անմխիթար վիճակի պատճառով տնտեսվարողների կրած հնարավոր վնասներին, մարզպետը պարզաբանեց, որ նրանք փոխհատուցման հարցը կարող են առաջ քաշել միայն այն բանից հետո, երբ դատարանի վերջնական վճռով հայտնի կդառնա ստեղծված վիճակի իրական պատասխանատուն։
Լրահոս
0