https://arm.sputniknews.ru/20230612/ughigh-zhvoghvovrdavarutjun-e-vory-hhum-erbeq-chi-kirarvel-hajaqvei-dimumy-handznvec-kyh-60993363.html
Ուղիղ ժողովրդավարություն է, որը ՀՀ–ում երբեք չի կիրառվել. «ՀայաՔվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ
Ուղիղ ժողովրդավարություն է, որը ՀՀ–ում երբեք չի կիրառվել. «ՀայաՔվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ
Sputnik Արմենիա
«ՀայաՔվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T12:04+0400
2023-06-12T12:04+0400
2023-07-08T11:48+0400
ավետիք չալաբյան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան
արցախ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0c/60993751_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7101d4421d56dd54409029866a69f6af.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «ՀայաՔվեի» նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։ ԿԸՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։Ըստ օրենքի` 10-օրյա ժամկետում ԿԸՀ–ն պետք է որոշում կայացնի։ ԿԸՀ–ի դրական պատասխանից հետո կմեկնարկի ստորագրահավաքի գործընթացը։Արցախը չի՛ մտնելու Ադրբեջանի կազմի մեջ․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը«ՀայաՔվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:Նա շեշտեց` չի կարծում, թե միայն մեկ գործողությամբ հնարավոր է մեր պատմության ընթացքը փոխել։Համոզված են, որ պետք է լինի գործողությունների համախմբում տարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական, քաղաքական, քաղաքացիական անհնազանդության, Արցախի բնակչության կողմից վճռականություն ցույց տալու և դիմադրելու որոշում։Ըստ նրա` դա ունի մի քանի պատճառ` այս գործողությունն իրականացվում է Սահմանադրությանը համապատասխան, և սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբևիցե չի կիրառվել։Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ. Արամ Ա«Մենք ուզում ենք ապացուցել և՛ մեր բնակչությանը, և՛ այսօրվա գործող, բայց արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանությանն ու նրանց արտասահմանյան հովանավորներին, որ ՀՀ–ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը, և դա ոչ թե պարզապես խոսակցության կամ սոցիոլոգիական հարցումների մակարդակով է, այլ վճռական «ոչ»–ի»,– ասաց Չալաբյանը։Նա հավելեց, որ Արցախից բավականին դրական արձագանքներ են ստացել նախաձեռնության առիթով։Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։Նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է երկու հանցակազմ` Արցախն այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն ու դրա դեմ ուղղված գործողությունները։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0c/60993751_151:0:1591:1080_1920x0_80_0_0_ad7e58fe053bff9a2b6ff605e225ef36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայաստան, արցախ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ավետիք չալաբյան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայաստան, արցախ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ուղիղ ժողովրդավարություն է, որը ՀՀ–ում երբեք չի կիրառվել. «ՀայաՔվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ
12:04 12.06.2023 (Թարմացված է: 11:48 08.07.2023) «ՀայաՔվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «ՀայաՔվեի» նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։ ԿԸՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Ըստ օրենքի` 10-օրյա ժամկետում ԿԸՀ–ն պետք է որոշում կայացնի։ ԿԸՀ–ի դրական պատասխանից հետո կմեկնարկի ստորագրահավաքի գործընթացը։
«ՀայաՔվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
«Ըստ օրենքի` ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, թաղապետարանների, մարզպետարանների, նախկին գյուղապետարանների (որոնք հիմա վարչական ղեկավարների նստավայրեր են) և նոտարական գրասենյակների տարածքներում։ Եթե ստրագրողներն ունեն անհատական էլեկտրոնային ստորագրություն, կարող են նաև այդպես մասնակցել»– նշեց Չալաբյանը։
Նա շեշտեց` չի կարծում, թե միայն մեկ գործողությամբ հնարավոր է մեր պատմության ընթացքը փոխել։
Համոզված են, որ պետք է լինի գործողությունների համախմբում տարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական, քաղաքական, քաղաքացիական անհնազանդության, Արցախի բնակչության կողմից վճռականություն ցույց տալու և դիմադրելու որոշում։
«Այսօր այստեղ գալով և դիմում ներկայացնելով` բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ հայ ազգը պետք է ձեռնարկի և կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բնավ ո՛չ, բայց սա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել»,– նշեց Չալաբյանը։
Ըստ նրա` դա ունի մի քանի պատճառ` այս գործողությունն իրականացվում է Սահմանադրությանը համապատասխան, և սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբևիցե չի կիրառվել։
«Մենք ուզում ենք ապացուցել և՛ մեր բնակչությանը, և՛ այսօրվա գործող, բայց արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանությանն ու նրանց արտասահմանյան հովանավորներին, որ ՀՀ–ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը, և դա ոչ թե պարզապես խոսակցության կամ սոցիոլոգիական հարցումների մակարդակով է, այլ վճռական «ոչ»–ի»,– ասաց Չալաբյանը։
Նա հավելեց, որ Արցախից բավականին դրական արձագանքներ են ստացել նախաձեռնության առիթով։
Նախաձեռնության անդամների խոսքով` ԿԸՀ–ի դրական պատասխանը ստանալուց հետո իրենց պետք է 50 հազար ստորագրություն` գործընթացը սկսելու համար։ Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60–օրյա ժամկետ է նախատեսված, հույս ունեն, որ 10-20 օրում կհավաքեն ստորագրությունների անհրաժեշտ քանակը։
Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։
Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է երկու հանցակազմ` Արցախն այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն ու դրա դեմ ուղղված գործողությունները։
«Ես չեմ տեսնում մերժելու հնարավորություն, փաստաթղթերը նայվել են, նոտարական կարգով վավերացված են, հանձնախումբը կազմված է և այլն»,– նշեց Օրբելյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԿԸՀ–ն կարող է մերժել ներկայացված դիմումը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը
չեն ներառվում։