https://arm.sputniknews.ru/20230612/pashinjany-hunisi-20-in-kmasnakci-44-orja-paterazmi-qnnich-handznazhvoghvovi-ashkhatanqnerin-60992717.html
Փաշինյանը հունիսի 20-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Փաշինյանը հունիսի 20-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Sputnik Արմենիա
Նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն պատասխանել են քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին։ 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T11:55+0400
2023-06-12T11:55+0400
2023-06-12T11:58+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273796_0:0:1600:901_1920x0_80_0_0_07f84d041f8bf5d70a6ac5858513be75.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։Քննիչ հանձնաժողովը Փաշինյանից դրական պատասխան է ստացել։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր ավելի քան 14.000 էջ ծավալով։Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են գնացել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալուց հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է. խմբ.), նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273796_176:0:1596:1065_1920x0_80_0_0_90fdd15727b39ba03caf7f026925ccb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
Փաշինյանը հունիսի 20-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
11:55 12.06.2023 (Թարմացված է: 11:58 12.06.2023) Նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն պատասխանել են քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
«Հունիսի 20-ին` ժամը 10։00–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,–նշված է հայտարարության մեջ։
Քննիչ հանձնաժողովը Փաշինյանից դրական պատասխան է ստացել։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր ավելի քան 14.000 էջ ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են գնացել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար
Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալուց հրաժարվել են
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է. խմբ.), նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ
Տիրան Խաչատրյանը։