https://arm.sputniknews.ru/20230612/mph-n-hushagir-kstvoragri-egiptvosi-mrcakcajin-marmni-het-61015219.html
ՄՊՀ-ն հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ
ՄՊՀ-ն հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ
Sputnik Արմենիա
Գեղամ Գևորգյանը եգիպտացի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T17:15+0400
2023-06-12T17:15+0400
2023-06-12T17:50+0400
հայաստան
մրցակցության պաշտպանության հանձնաժողով
եգիպտոս
գեղամ գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0c/61015339_0:213:2048:1365_1920x0_80_0_0_7ca84073f14234d11765f5f9c54ec2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ հեռավար հանդիպման ժամանակ Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN) անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում, ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:Մոնթազը ողջունել է համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:Հանդիպել են Գեղամ Գևորգյանն ու Բախիտ Սուլթանովը. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0c/61015339_138:0:1958:1365_1920x0_80_0_0_b22fcfffbcc37a2a956189bfb6a068ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եգիպտոս, գեղամ գևորգյան
հայաստան, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եգիպտոս, գեղամ գևորգյան
ՄՊՀ-ն հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ
17:15 12.06.2023 (Թարմացված է: 17:50 12.06.2023) Գեղամ Գևորգյանը եգիպտացի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուշագիր կստորագրի Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է
հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազի հետ հեռավար հանդիպման ժամանակ Գեղամ Գևորգյանը նշել է, որ միջազգային համագործակցությունը հանձնաժողովի առաջնահերթություններից է:
«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային հարաբերությունները հուշագրերի կնքման և օտարերկրյա գործընկերների հետ տարբեր ծրագրերի իրականացման միջոցով: Հայաստանի և Եգիպտոսի մրցակցային մարմինները Մրցակցության միջազգային ցանցի (ICN) անդամ են, համագործակցում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) շրջանակներում, ինչը ամուր հիմք է նաև երկկողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է ՄՊՀ նախագահը՝ առաջարկելով գործակցությունն ընդլայնել փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:
Մոնթազը ողջունել է համագործակցության ընդլայնման նախաձեռնությունը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա քայլերի իրականացման վերաբերյալ: