https://arm.sputniknews.ru/20230612/jalal-harutjunjani-nkatmamb-qreakan-hetapndumy-kasecvel-e-qk-ic-parzabanel-en-61005900.html
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է․ ՔԿ-ից պարզաբանել են
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է․ ՔԿ-ից պարզաբանել են
Sputnik Արմենիա
Որոշվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն նշանակել։ 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T14:54+0400
2023-06-12T14:54+0400
2023-11-08T08:52+0400
հայաստան
արցախ
ջալալ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_0:0:1024:577_1920x0_80_0_0_63da0ceeebbedecd26b52c4686c29cf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։Նա նշեց, որ քննիչն այս հիմքով միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի մինչև փորձաքննության և համապատասխան եզրակացության ավարտը քրեական հետապնդումը կասեցվի: Աբրահամյանի խոսքով` եզրակացությունն առանցքային նշանակություն կունենա հետագայում իրավական գնահատական տալու առումով։Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում, նա պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը։ Այնուհետև ծանր վիրավորվեց, և նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_149:0:993:633_1920x0_80_0_0_36b5e64caa0605e89bd76e5283dc2c23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ջալալ հարությունյան
հայաստան, արցախ, ջալալ հարությունյան
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է․ ՔԿ-ից պարզաբանել են
14:54 12.06.2023 (Թարմացված է: 08:52 08.11.2023) Որոշվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն նշանակել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»,– ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ քննիչն այս հիմքով միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի մինչև փորձաքննության և համապատասխան եզրակացության ավարտը քրեական հետապնդումը կասեցվի: Աբրահամյանի խոսքով` եզրակացությունն առանցքային նշանակություն կունենա հետագայում իրավական գնահատական տալու առումով։
Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում, նա պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը։ Այնուհետև
ծանր վիրավորվեց, և
նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։