00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկուն

© AP Photo / Gregorio Borgia, PoolԶելենսկին ու Հռոմի պապը
Զելենսկին ու Հռոմի պապը - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
Զելենսկին ու Հռոմի պապը
Բաժանորդագրվել
Ուղերձը Ուկրաինայի նախագահին է փոխանցել կարդինալ Մատեո Զուպին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և երկրի բնակիչներին ցավակցություն հայտնել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով, նա խոստացել է ջանք գործադրել, որպեսզի «վերջ տրվի այդ տառապանքներին»։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է Հռոմի պապի` Ուկրաինայի կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Զուպին։
Նա Ֆրանցիսկոս պապի ուղերձը փոխանցել է Կիև կատարած իր վերջին այցի ժամանակ։
«Մենք պետք է նպաստենք աշխարհում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելուն, հասկանալ` ինչ է պետք դրան հասնելու համար։ Դրանում է Զելենսկուն ուղղված նամակի իմաստը, թե ինչպես կարող ենք օգնել և լինել տառապող ժողովրդի կողքին», – ասել է Զուպին։
Նա հայտնել է նաև` ազդակներ կան, որոնք հույս են տալիս, որ շուտով հանդիպում կկայանա ՌԴ կառավարության և Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։
«Մոսկվայի համար Դոնբասի երկու շրջանները Ռուսաստանի մասն են։ Ուկրաինան պայքարում է տարածքային ամբողջականության համար։ Եվ ակնհայտ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են։ Մենք կարող ենք միայն ցանկանալ, որ այդ վեճը լուծվի ոչ զենքի օգնությամբ», – դիվանագիտական իր առաքելության իմաստը պարզաբանել է կարդինալը։
Նշենք, որ Զուպին Ռուսաստան այցելելու համաձայնություն է ստացել Կրեմլից։ Դեռ հայտնի չէ` երբ կկայանա այցը, սակայն Վատիկանում կարծում են, որ այն ևս կարող է նպաստել Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպմանը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Լրահոս
0