https://arm.sputniknews.ru/20230612/hhn-uzum-e-vaveracnel-eatm-verapahvovagrakan-ynkerutjun-himnelu-hamadzajnagiry-terjan-61017164.html
ՀՀ–ն ուզում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնելու համաձայնագիրը. Տերյան
ՀՀ–ն ուզում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնելու համաձայնագիրը. Տերյան
Sputnik Արմենիա
Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է` հաշվի առնելով դեպի ԵԱՏՄ տարածք արտահանման վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը։ 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T17:38+0400
2023-06-12T17:38+0400
2023-06-12T17:44+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
նարեկ տերյան
էկոնոմիկայի նախարարություն
փոխնախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35912290_0:0:1600:901_1920x0_80_0_0_99df672639735aef98b6edc8c3695d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. ՀՀ–ն ցանկանում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնադրելու համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։«Ստեղծված է ԵԱՏՄ-ում»․ Պուտինը խոսեց միասնական արտադրական բրենդ ստեղծելու մասինՀանձնաժողովը քննարկում էր «Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։Ըստ նրա` քանի որ արտահանման ծավալները կտրուկ ավելանում են դեպի ԵԱՏՄ երկրներ, այսպիսի կառույցների ստեղծումը հրատապ է դառնում։ Այս հիմնադրամն ունենալու է իր կառավարման բարձրագույն մարմինը` ԵԱՏՄ հինգ երկրի փոխվարչապետների մակարդակով։Համաձայնագիրն այս պահին դեռ վավերացրել են ՌԴ–ն ու Բելառուսը։ Երկրորդ փուլով կվավարեցնեն Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։ԵԱՏՄ–ում գրանցված առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա. ՓաշինյանԸստ նախագծի` Եվրասիական վերապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ մասնակցության մասնաբաժինը սահմանվել է ընկերության կանոնադրական կապիտալի 3%-ի չափով՝ 450 մլն ՌԴ ռուբլի: Թե ինչու միայն 3 տոկոս, Էկոնոմիկայի փոխնախարար Տերյանի խոսքով` հաշվի է առնվել մեր երկրի առևտրաշրջանառության այն մանսաբաժինը, որ ունենք ԵԱՏՄ–ում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35912290_161:0:1582:1066_1920x0_80_0_0_60f0df55f5da80ed653cf382e650487e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նարեկ տերյան, էկոնոմիկայի նախարարություն, փոխնախարար
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նարեկ տերյան, էկոնոմիկայի նախարարություն, փոխնախարար
ՀՀ–ն ուզում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնելու համաձայնագիրը. Տերյան
17:38 12.06.2023 (Թարմացված է: 17:44 12.06.2023) Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է` հաշվի առնելով դեպի ԵԱՏՄ տարածք արտահանման վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. ՀՀ–ն ցանկանում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնադրելու համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Հանձնաժողովը քննարկում էր «Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։
«Մեր երկրի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կտրուկ աճում է։ Այս տարվա հինգ ամսվա տվյալներով` այն աճել է ու արդեն 2 մլրդ դոլարից ավելի է, որը մոտ 2 անգամ ավելի շատ է, քան անցած տարի էր։ Այդ պատճառով մեր արտահանողները պետք է ավելացնեն իրենց ֆինանսական գործիքները, որպեսզի կարողանան մեծացնել իրենց ծավալները։ Այս պարագայում մեր արտահանողը մի շարք ռիսկերի առաջ է կանգնում։ Օրինակ` նա իր վճարը կարող է միանգամից չստանալ (արևմտյան պատժամիջոցների պատճառով), այլ ստանալ վերապահովագրական ընկերությունների միջոցով»,– մանրամասնեց փոխնախարարը։
Ըստ նրա` քանի որ արտահանման ծավալները կտրուկ ավելանում են դեպի ԵԱՏՄ երկրներ, այսպիսի կառույցների ստեղծումը հրատապ է դառնում։ Այս հիմնադրամն ունենալու է իր կառավարման բարձրագույն մարմինը` ԵԱՏՄ հինգ երկրի փոխվարչապետների մակարդակով։
Համաձայնագիրն այս պահին դեռ վավերացրել են ՌԴ–ն ու Բելառուսը։ Երկրորդ փուլով կվավարեցնեն Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։
Ըստ նախագծի` Եվրասիական վերապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ մասնակցության մասնաբաժինը սահմանվել է ընկերության կանոնադրական կապիտալի 3%-ի չափով՝ 450 մլն ՌԴ ռուբլի: Թե ինչու միայն 3 տոկոս, Էկոնոմիկայի փոխնախարար Տերյանի խոսքով` հաշվի է առնվել մեր երկրի առևտրաշրջանառության այն մանսաբաժինը, որ ունենք ԵԱՏՄ–ում։