00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՌԴ ռազմավարական գործընկերների շարքում. ՌԴ դեսպան

© Photo : Facebook / Посольство России в АрменииՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս-հայկական հարաբերությունները, որպես երկու ժողովուրդների միջև կապեր, շատ ավելի խորը պատմություն ունեն, չափվում են ոչ թե տասնամյակներով, այլ դարերով, նշել է Սերգեյ Կոպիրկինը:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Կարևոր է, որ ներկայիս փուլում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը զարգանում է ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն ինտեգրացիոն համատեքստում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ իր ելույթում։
Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը ստորագրվել է 33 տարի առաջ՝ 1990 թվականի հունիսի 12-ին։
«ՌԴ-ն միջազգային ասպարեզում առանցքային խաղացողներից մեկն է, առանց որի անհնար է լուծել արդի համաշխարհային խնդիրները, հաղթահարել միջազգային անվտանգության նոր մարտահրավերներն ու սպառնալիքները։ Մեր երկիրը, որպես անկախ և ինքնուրույն պետություն, մտադիր է հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ գիտակցելով իր առանձհատուկ պատասխանատվությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակում կայունության և անվտանգության պահպանման համար»,-ընդգծել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է աշխարհի պետությունների հետ կառուցողական գործընկերության համար, չի պատրաստվում մեկուսացման գիծ պահել և այլ երկրների նկատմամբ կանխակալ հայացք կամ թշնամական մտադրություններ չունի: Միևնույն ժամանակ ՌԴ-ն ակնկալում է հարաբերություններ, որոնք կառուցվում են իրավահավասարության և շահերի փոխադարձ հաշվառման սկզբունքների հիման վրա։
Խոսելով Ռուսաստանի մերձավոր հարևանների մասին՝ դեսպանը նշել է, որ այստեղ գլխավոր նպատակը խաղաղության, համերաշխության և ընդհանուր զարգացման ու բարգավաճման հանձնառության մթնոլորտի ձևավորումն ու պահպանումն է: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ ոչ բարեկամական քայլերը համարժեք պատասխան կստանան։ Արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը նախատեսում է նման գործողություններին ինչպես համաչափ, այնպես էլ ոչ համաչափ պատասխանի հնարավորություն։
Պետք է այսուհետ ևս ապահովել ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցության պատշաճ մակարդակը. Մհեր Գրիգորյան
«Ներկայումս ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Չնայած արևմտյան էլիտաների պարադոքսալ կարճատեսության և անզուսպ էգոիզմի հետևանքով առաջացած ճգնաժամին, Ռուսաստանը դեռ ունի բարեկամներ, որոնց թվում է նաև Հայաստանը, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր արտաքին քաղաքական գործընկերների շրջանում՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը»,-ասել է Ռուսաստանի դեսպանը։
Նա շեշտել է այն փաստը, որ ռուս-հայկական հարաբերությունները, որպես երկու ժողովուրդների միջև կապեր, շատ ավելի խորը պատմություն ունեն և չափվում են ոչ թե տասնամյակներով, այլ դարերով: Չպետք է մոռանալ, որ 20-րդ դարի մեծ մասը մենք միասնական՝ խորհրդային ժողովուրդ ենք եղել, միասին ենք պայքարել մարդկության պատմության մեջ ամենասարսափելի չարիքի՝ նացիզմի դեմ, պատերազմից հետո միասին ենք վերականգնել մեր մեծ ընդհանուր հայրենիքը՝ ամուր հիմք դնելով տնտեսության, մշակույթի և գիտության հետագա զարգացման համար։
Ռուս դիվանագետը վստահ է, որ այսօր էլ, չնայած տարբեր սահմաններին, մենք շատ հարցերում հենվում ենք այն միասնական հոգևոր, մշակութային, պատմական առանցքի վրա, որը կերտել են մեր նախնիների տասնյակ սերունդները, և որի վրա հենվելու են նաև ապագա սերունդները:
«Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, որն առնչվում է պետության և հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, կշարունակի ամուր հիմք մնալ մեր ժողովուրդների խաղաղության, բարգավաճման և բարեկեցության համար»,-նշել է Կոպիրկինը:
Նա հիշեցրել է, որ այսօր նշվող Ռուսաստանի օրը կապված է Ռուսաստանի նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների, քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում հիմնարար փոփոխությունների հետ:
Այս ընթացքում Ռուսաստանն անցել է նոր իրականության կառուցման և հետևողական զարգացման դժվարին ճանապարհ ՝ ժամանակակից աշխարհի նոր հարցումներին և մարտահրավերներին արձագանքելու հարցում ճկունությունն ու գործնականությունը համատեղելով երկրի ժողովուրդների մշակութային և հոգևոր ծածկագրի պահպանման, ավանդական արժեքներին հավատարմության հետ: Այս օրը հայրերի ու պապերի սխրանքները վերհիշելու, հայրենիքի ներկայի ու ապագայի, գալիք սերունդների հանդեպ ունեցած պարտքի մասին խորհելու առիթ է:
Լրահոս
0