00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 2024-ի աշնանը խաղողագործության ռեգիստր կգործի. ի՞նչ է դա տալու գյուղացիներին

© Sputnik / Aram NersesyanԽաղողի բերք
Խաղողի բերք - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
Բաժանորդագրվել
Փոփոխությունները թույլ կտան ոլորտի լիակատար վերահսկողություն իրականացնել, վեր հանել խնդիրները և օպերատիվ լուծումներ գտնել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանում ստեղծվում է խաղողագործության և գինեգործության ռեգիստր, որի փորձնական տարբերակը նախատեսվում է գործարկել 2024 թվականի աշնանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Ղազարյան
Начальник департамента агропереработки министерства экономики Армении Геворг Казарян - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
Գևորգ Ղազարյան
Խաղողի իրացման խնդիրները վերջին մի քանի տարիներին արդիական են Հայաստանի համար։ Մի կողմից գյուղացիները դժգոհ են մթերման գներից, մյուս կողմից՝ չեն կարողանում իրացնել ապրանքը։ Ոլորտի ներկայացուցիչները խնդրի լուծման համար բազմիցս դիմել են իշխանությանը, առաջարկություններ են արել և անգամ բողոքի ակցիաներ իրականացրել:
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ գինեգործության և խաղողագործության ոլորտում լուրջ խնդիրները սկսվել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում։ Բանն այն է, որ հայկական գինու և կոնյակի արտահանման առյուծի բաժինն իրացվում է այն հանրային սննդի կետերում, որոնք Covid-ի շրջանում պարապուրդի մեջ էին։ Բացի այդ, կտրուկ նվազել են արտերկիր հայկական արտադրանքի մատակարարումների ծավալները, և պատրաստի ապրանքը պահեստներում է հայտնվել։ Իրավիճակը սրվել է արդեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև ազգային արժույթի՝ դրամի ամրապնդման ֆոնին։
Ղազարյանը պարզաբանեց, որ հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև ոլորտը կարգավորման անհրաժեշտությունը, գերատեսչությունը մի շարք լուրջ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել։
Այգիս քանդելու եմ. Արմավիրի մարզի խաղողագործների հարցն այդպես էլ լուծում չի ստացել
Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը խաղողի այգիների և խաղողագործության ռեեստր է ստեղծել։ Ներկայում աշխատանքներ են տարվում միասնական էլեկտրոնային տեղեկատվական հարթակ ստեղծելու ուղղությամբ, որտեղ խաղողի տնկման, բերքի աճեցման, մթերման, պահպանման և վերավաճառքի մեջ ներգրավված բոլոր սուբյեկտների վերաբերյալ մշտապես թարմացվող տեղեկատվություն կհրապարակվի։
Հարթակը նախատեսված է ապրանքային շղթայի բոլոր օպերատորների, այդ թվում՝ սեղանի և տեխնիկական սորտերի արտադրողների և առևտրականների համար։ Խաղողի այգիների և գինեգործական ձեռնարկությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ են հավաքվելու: Հարթակի միջոցով խաղողի վաճառքն ու մթերումը բոլորի համար պարտադիր կդառնա, բացառություն կարող են լինել այն գյուղացիները, որոնք միայն սեփական սպառման համար են խաղողն օգտագործում:
«Հարթակից դուրս խաղողի մթերումն ու վաճառքը կարգելվի։ Արդյունաբերական նպատակով խաղողի մթերումը նույնպես տեղի կունենա համակարգի միջոցով, քանի որ վերամշակումը կթույլատրվի միայն համակարգում գրանցված խաղողագործների մոտ»,-ասաց Ղազարյանը։
Պաշտոնյան ավելացրեց, որ պարտադիր կլինի նաև համակարգին միացված էլեկտրոնային կշեռքով կշռումը: Բացի այդ, գործարաններում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք թույլ կտան օնլայն ռեժիմով հետևել բոլոր գործընթացներին։ Այս բոլոր մեխանիզմները գործընթացը թափանցիկ կդարձնեն։
Ղազարյանն ընդգծեց, որ մինչ հարթակի գործարկումը էկոնոմիկայի նախարարությունում խնդիրների լուծման միջանկյալ տարբերակ են մշակել: Մասնավորապես, նախաձեռնվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկված է օրակարգում և քննարկման փուլում է ՀՀ արդարադատության նախարարությունում։
Հայաստանում խաղողի մթերման խնդիրները լուծված են. գոհ են ոչ բոլորը
Էկոնոմիկայի նախարարությունում ուզում են լիցենզավորել կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրության ոլորտը, ինչպես նաև թույլ տալ այդ գործունեությամբ զբաղվել բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ձեռնարկություններին:
Այլ փոփոխությունների համաձայն՝ կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրության լիցենզիա ունեցող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր տարի խաղող մթերել նախորդ տարվա ընթացքում վաճառված պատրաստի արտադրանքի առնվազն 55 տոկոսին համարժեք ծավալներով: Հակառակ դեպքում, ձեռնարկությունները պարտավոր կլինեն տուգանք վճարել յուրաքանչյուր չգնված կիլոգրամի դիմաց: Ղազարյանը նշեց, որ տուգանքը ավելի բարձր կլինի, քան գնման գինը։
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան վստահ է, որ փոփոխությունները թույլ կտան առավել արդյունավետ կերպով վերահսկել գործընթացները, բացահայտել խնդիրները և օպերատիվ լուծումներ գտնել։
Լրահոս
0