00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ-ում հայ-ռուսական գիտակրթական համաժողով կանցկացվի

© Sputnik / Andranik GhazaryanԵՊՀ
ԵՊՀ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
ԵՊՀ
Բաժանորդագրվել
Համաժողովը միտված է նպաստելու երկու երկրների բուհերի միջև գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հունիսի 13-14-ը Երևանում կանցկացվի «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Երկօրյա համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ:
Բացմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ բուհերի և գիտական կազմակերպությունների, կառավարման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Ազգային երգ և պար, խաղ, հյուրասիրություն․ Գյումրիում ապրող ռուսները նշեցին Ռուսաստանի օրը
Համաժողովի աշխատանքները կանցկացվեն լիագումար և նստաշրջանների ձևաչափով հետևյալ թեմաներով՝ «Գիտության ոլորտում համագործակցության առաջնահերթ ոլորտներ», «Կրթությունը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կայուն համագործակցության գործոն», «Միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում. երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները», «Նորարարական համագործակցությունը՝ որպես տնտեսության արդիականացման գործոն», «Ռուսաստանի Դաշնության տարածքում հայոց լեզվի ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ստեղծում», «Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտական համագործակցության վեկտորները՝ Ռուսաստանի գիտության տեղեկատվական կենտրոնի և ՀՀ գիտության կոմիտեի փորձի օրինակով»:
«Գիտության, կրթության և արտադրության ինտեգրում՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովն առաջին երկկողմ միջոցառումն է՝ երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցության ձևաչափով։ Համաժողովը միտված է նպաստելու երկու երկրների բուհերի միջև գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
Հայ-ռուսական համաժողովը կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի ռեկտորների միության պլանավորած աշխատանքների մի մասն է: 2000 թվականից ի վեր Ռուսաստանի ռեկտորների միության հովանու ներքո անցկացվել է ավելի քան 80 համաժողով Ռուսաստանի և արտասահմանյան բուհերի ավելի քան 6000 ռեկտորի մասնակցությամբ։
Հայ-ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի. Անդրեասյանը և Ֆալկովը համատեղ հրաման ստորագրեցին
Լրահոս
0