https://arm.sputniknews.ru/20230612/2022in-hajastanic-depi-rusastan-artahanumn-avelacel-e-187--vov-finansneri-nakharar-60991687.html
2022–ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 187 %-ով. ֆինանսների նախարար
2022–ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 187 %-ով. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Մեր երկրում գրանցվել է զբոսաշրջային ներհոսքի մեծ աճ, որտեղ կարևոր դերակատարում ունեն հենց Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները։ 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T11:31+0400
2023-06-12T11:31+0400
2023-06-12T13:31+0400
նախարար
հհ ֆինանսների նախարարություն
արտահանում
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641616_0:0:1348:759_1920x0_80_0_0_499837b1eae510394905009a6ba7f02c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. 2022 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 187 %-ով։ Այսօր Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նախորդ տարի գրանցված ցուցանիշը համեմատելով 2021 թվականի արդյունքների հետ։Նա նշեց, որ դեպի ՌԴ արտահանման ծավալում բավականին մեծ տեղ է զբաղեցրել նաև վերարտահանումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումը եղել է 47 տոկոս։Նա հավելեց, որ զբոսաշրջային հոսքի մեծ աճ ունենք` 90,2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները։ «Սակայն ուրախալի է նաև այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից ևս ունենք բավականին մեծ աճ»,– ասաց ֆինանսների նախարարը։Խավիարը մերն է, իսկ ադամա՞նդը. ինչպես է աճել Հայաստանից ՌԴ արտահանումը 2022-ինՆա հավելեց, որ գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև դրական է ազդել դրամի արժևորման վրա։ Արդյունքում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։Հիշեցնենք` Եվրասիական զարգացման բանկը հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2,8 անգամ։Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 2022 թվականին հասել է առավելագույն արժեքի և, բանկի վերլուծաբանների գնահատմամբ, կազմել է 80,6 մլրդ դոլար (10,3% աճ):ԵԱՏՄ-ն դարձել է ՀՀ–ի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը. փորձագետը` հետազոտության մասինՀայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ԵԱՏՄ արտահանման ծավալներն ավելացրել են 9,8 մլրդ դոլարով (1,4 անգամ), որից դեպի Ռուսաստան` 9,5 մլրդ դոլարով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641616_58:0:1257:899_1920x0_80_0_0_a3f6eaf1623a2a19e1ca28e7f98ec73c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, հհ ֆինանսների նախարարություն, արտահանում, հայաստան, ռուսաստան
նախարար, հհ ֆինանսների նախարարություն, արտահանում, հայաստան, ռուսաստան
2022–ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 187 %-ով. ֆինանսների նախարար
11:31 12.06.2023 (Թարմացված է: 13:31 12.06.2023) Մեր երկրում գրանցվել է զբոսաշրջային ներհոսքի մեծ աճ, որտեղ կարևոր դերակատարում ունեն հենց Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. 2022 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 187 %-ով։ Այսօր Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նախորդ տարի գրանցված ցուցանիշը համեմատելով 2021 թվականի արդյունքների հետ։
Նա նշեց, որ դեպի ՌԴ արտահանման ծավալում բավականին մեծ տեղ է զբաղեցրել նաև վերարտահանումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումը եղել է 47 տոկոս։
«2022 թվականին համաշխարհային տնտեսությունը շատ ավելի դանդաղ տեմպերով է զարգացել, և մեր ամենամեծ առևտրային գործընկեր Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՆԱ–ի նվազում։ Կանխատեսվում էր, որ սա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսական զարգացումների վրա, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել նաև դրա ընձեռած հնարավորությունից։ Արդյունքում բավականին բարձր աճ գրանցվեց»,– նշեց նախարարը։
Նա հավելեց, որ զբոսաշրջային հոսքի մեծ աճ ունենք` 90,2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները։
«Սակայն ուրախալի է նաև այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից ևս ունենք բավականին մեծ աճ»,– ասաց ֆինանսների նախարարը։
Նա հավելեց, որ գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև դրական է ազդել դրամի արժևորման վրա։ Արդյունքում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։
«Արդյունքով անվանական ՀՆԱ–ն մեզ մոտ կազմում է մոտավորապես 8,5 տրիլիոն դրամ, որը 2021թվականի փաստացի ցուցանիշից ավելի է մոտ 1,5 տրիլիոն դրամով»,– նշեց ոլորտի պատասխանատուն։
Հիշեցնենք` Եվրասիական զարգացման բանկը հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2,8 անգամ։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 2022 թվականին հասել է առավելագույն արժեքի և, բանկի վերլուծաբանների գնահատմամբ, կազմել է 80,6 մլրդ դոլար (10,3% աճ):
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ԵԱՏՄ արտահանման ծավալներն ավելացրել են 9,8 մլրդ դոլարով (1,4 անգամ), որից դեպի Ռուսաստան` 9,5 մլրդ դոլարով։