00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է

© Photo : Screenshot / Լուրեր Ադրբեջանցու դատը
Ադրբեջանցու դատը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Ադրբեջանցու դատը
Բաժանորդագրվել
Ադրբեջանցին հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։ Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է առաջին դատական նիստը։
Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։
Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով` հիմք ընդունելով, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։
Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովն առարկություններ չեն ներկայացրել։
Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնել է, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով՝ դատավարության ողջ ընթացքը անցել է օրենքի պահանջներին համապատասխան։
Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։
ՀՀ սահմանը ապօրին հատած Ախունդովն ապրիլի 12-ին, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։
ԶՊՄԿ-ի պահնորդի դին հայտնաբերվել է շարժական տնակի դիմաց. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Լրահոս
0