https://arm.sputniknews.ru/20230609/pashinjany-putini-het-handipmany-lghum-steghtsvats-iravitshakn-anvanel-e-tshgnazhamajin-60920014.html
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակն անվանել է ճգնաժամային
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակն անվանել է ճգնաժամային
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի մատակարարումը դեռևս իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ։ 09.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-09T18:59+0400
2023-06-09T18:59+0400
2023-06-09T19:29+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
ռուսաստան
հայաստան
արցախ
սոչի
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60917363_0:25:800:475_1920x0_80_0_0_8bdae24f6d2e36aa0238c7c372dcb276.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցը։Մասնավորապես, երկկողմանի բանակցություններում, Փաշինյանը նշել է, որ պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։Նիկոլ Փաշինյանը նաև ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ։ Այսօր կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Կարծում եմ, որ կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Ցավոք, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– ասել է Փաշինյանը։ՌԴ նախագահն էլ հիշեցրել է` ուրախ է, որ այսօրվա միջոցառմանը հնարավորություն կա երկկողմ ձևաչափով ևս մեկ անգամ խոսել ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային խնդրի, ինչպես նաև ԼՂ–ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Մոսկվայի բանակցություններում որոշ հարցերի քննարկումիցՀիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60917363_84:0:717:475_1920x0_80_0_0_b4e3b0c46cf46a37ba9d54a189fa8c53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ռուսաստան, հայաստան, արցախ, սոչի, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ռուսաստան, հայաստան, արցախ, սոչի, հայ-ադրբեջանական
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակն անվանել է ճգնաժամային
18:59 09.06.2023 (Թարմացված է: 19:29 09.06.2023) ՀՀ վարչապետը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի մատակարարումը դեռևս իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցը։
Մասնավորապես, երկկողմանի բանակցություններում, Փաշինյանը նշել է, որ պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղ պարենային ապրանքների մատակարարումն իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ, իսկ հումանիտար ճգնաժամն այնտեղ շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանը նաև ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ։ Այսօր կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Կարծում եմ, որ կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Ցավոք, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահն էլ հիշեցրել է` ուրախ է, որ այսօրվա միջոցառմանը հնարավորություն կա երկկողմ ձևաչափով ևս մեկ անգամ խոսել ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային խնդրի, ինչպես նաև ԼՂ–ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մասին։
Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո
Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց
Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։