00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ

© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին 2-րդ կաթողիկոսը
Գարեգին 2-րդ կաթողիկոսը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Գարեգին 2-րդ կաթողիկոսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կաթողիկոսի կարծիքով՝ եկեղեցի-պետություն հակասությունների պատճառ են ոչ միայն իշխանությունների սխալ պատկերացումները եկեղեցու մասին, այլև եկեղեցու սկզբունքային դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել հայ ժողովրդի կյանքում Առաքելական Սուրբ եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը և տկարացնել ժողովրդի միասնության, միաբանության ու ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը: Այսօր Մայր աթոռում միաբանական համագումարի ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հայոց հայրապետը խոսել է նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնությունների մասին։ Նրա կարծիքով՝ դրանք ոչ միայն եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների հետևանք են, այլև նրա, որ հայրենիքին առնչվող տարաբնույթ մարտահրավերների ժամանակ եկեղեցին սկզբունքային դիրքորոշումներ է արտահայտում։ Նա անընդունելի է համարել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից։
«Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,- շեշտել է կաթողիկոսը։
Նա հորդորել է կեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրել թերացումները՝ բարի օրինակ դառնալով մարդկանց համար, սեր և հոգատարություն դրսևորելով ժողովրդի հանդեպ։
«Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու»,- դիմելով տարբեր երկրներից ժամանած հոգևորականներին՝ ասել է կաթողիկոսը։
Նշենք, որ Մայր աթոռում սուրբ Էջմիածինում ընթանում է միաբանական համագումարը։ Մասնակցում են Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմակալ առաջնորդներ և Մայր աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ։ Հավաքին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքություններից: Համագումարի մասնակիցները հովվական երկօրյա այց են ունեցել դեպի Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու միջև տարաձայնությունների մասին սկսել են խոսել հեղափոխությունից անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ կարծում էին, որ հենց ներկա իշխանություններն էին Գարեգին Երկրորդի դեմ շարժում սկսել, որը, սակայն, հետագայում ձախողվեց։ Խնդիրներն ավելի սրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պահանջեց վարչապետի և իր թիմի հրաժարականը։ Հոգևորականներից շատերը հաճախ մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած նախաձեռնություններին, շարժումներին։
Լրահոս
0