00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիրանի, կոնյակի, «Ջերմուկի» հետ կապված պատրանքներն անցան, մնաց միակ իրականը՝ պղինձը

© Sputnik / Armine AleksanyanԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ամուլսար
Բաժանորդագրվել
Նավթ ու գազ չունենք, բայց ունենք ավելի մեծ հարստություն։ Այո՛, պղինձը։ Ընդ որում` պղնձի նշանակությունն առաջիկա տասնամյակներում գնալով աճելու է հենց այն պատճառով, որ մարդկությունը փորձում է սահմանափակել նավթի ու գազի օգտագործումը։
Այժմ աշխարհում արդեն կան մոտ 40 միլիոն ավտոմեքենաներ, որոնք էլեկտրականությամբ են աշխատում։ Եվրոպական որոշ երկրներ նույնիսկ որոշել են մի քանի տարի անց ընդհանրապես վերացնել ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների շահագործումը։ Իսկ էլեկտրամոբիլների արտադրության համար պահանջվում է երկուսուկես անգամ ավելի շատ պղինձ։
Ինչ վերաբերում է արևի և քամու էներգիայով աշխատող էլեկտրակայաններին, ապա դրանց համար անհրաժեշտ է մոտ հինգ անգամ ավելի շատ պղինձ, քան նավթով և գազով սնվող կայանների համար։ Իսկ այսպես կոչված «կանաչ էներգետիկան» սկսել է զարգանալ պարզապես անհավանական տեմպերով։ Միայն այս տարի Չինաստանում արևային կայանների հզորությունը կավելանա մեկ երրորդով և դրանք կարտադրեն այնքան էներգիա, որքան, այսօր արտադրվում է ամբողջ Ռուսաստանում։ Համապատասխանաբար ավելանալու է նաև պղնձի պահանջարկը, որովհետև այդ մետաղը, ինչպես գիտեք, օժտված է բարձր հաղորդունակությամբ , իսկ էլեկտրականությունը, ի տարբերություն նավթի և գազի, կարող ես փոխանցել միայն լարերով ու մալուխներով։
Մի խոսքով, մասնագետները կանխատեսում են, որ պղնձի պահանջարկն աշխարհում 2035 թվականին կավելանա երկու անգամ, իսկ դրա դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա։ Այսինքն` անհրաժեշտ կլինի լրացուցիչ այդքան քանակություն, որը չկա։ Պարզապես չկա։ Մեր մոլորակում պղնձի պաշարները խիստ սահմանափակ են ու հիմնականում հայտնաբերվել և օգտագործվում են։ Վերջին տարիներին նոր հանքավայրեր գրեթե չեն շահագործվում։ Ընդամենը մի օրինակ բերեմ, թե ինչպիսի զոհողությունների գնով է ընկերություններին հաջողվում նոր հանք բացել։
Ծիրանի, կոնյակի, «Ջերմուկի» հետ կապված պատրանքներն անցան, մնաց միակ իրականը՝ պղինձը
Այս տարվա մարտին ավստրալիական «Rio Tinto» ընկերությունը Մոնղոլիայում՝ Գոբի անապատում, սկսեց շահագործել պղնձի նոր հանքավայրը։ Չեք պատկերացնի, թե դրա դիմաց ինչ է պահանջել ընկերությունից Մոնղոլիայի կառավարությունը։ Փակել երկրի մի քանի միլիարդանոց արտաքին պարտքը, կառուցել նոր ավտոճանապարհներ, առանձին էլեկտրակայան և նույնիսկ օդանավակայան` հանքավայրի աշխատողներին տեղափոխելու համար։ Էլ չեմ ասում 20 հազար տեղով բանվորական հսկա ճաշարանի մասին։ Սրան գումարած՝ հատուկ սարքեր են մշակվել հանքանյութը մեկուկես կիլոմետր խորությունից բարձրացնելու համար։
Ամերիկյան հեղինակավոր «Goldman sachs» բանկը մի քանի տարի առաջ կանխատեսել էր, որ 2025 թվականին պղնձի մեկ տոննայի գինը կհասնի 15 հազար դոլարի։ Համաձայնե՛ք` հոյակապ լուր է պղնձի պաշարներ ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի համար, որովհետև պղինձը մեր արտահանման շատ զգալի մասն է կազմում։ Սակայն բոլորովին գաղտնիք չէ, որ իրականում մենք պղինձ չենք արտահանում։ Դուրս ենք բերում միայն հանքանյութ, որտեղ պղինձը հարստացման գործընթացից հետո կազմում է մոտ 30 տոկոս։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ հենց Հայաստանում չենք վերամշակում հանքանյութը, որպեսզի մաքուր պղինձ արտահանենք և առնվազն երկու անգամ ավելի շատ եկամուտ ստանանք։ Չէ՞ որ նման ձուլարան ժամանակին ունեցել ենք Ալավերդիում։
Հենց Ալավերդու օրինակն էլ խոշոր ներդրողներին խրտնեցնում է, և նման ձուլարանի հեռանկարի շուրջ քննարկումները տարիներ, տասնամյակներ շարունակ մնում են որպես դատարկ խոսակցություն։ Շատ հակիրճ հիշեցնեմ Ալավերդու պղնձաձուլական գործարանի պատմությունը։ Անկախության արշալույսին այդ ձեռնարկությունը, որտեղ գրեթե ողջ քաղաքն էր աշխատում, բնապահպանների ճնշման հետևանքով փակվեց, հետո վերաբացվեց, հետո կրկին փակվեց, որովհետև այդպես էլ չհաջողվեց վերացնել բնության աղտոտումը։ Կարելի է ենթադրել, որ հիմա ներդրողների թերահավատությունը մեր երկրում իրականացվելիք ծրագրերի նկատմամբ է՛լ ավելի է խորացել։ Նախ` բոլորի աչքի առջև է Ամուլսարի պատմությունը և, ամենագլխավորը, նույնիսկ հայաստանցիներն ու արցախցիները չեն համարձակվում ստույգ կանխատեսումներ անել, թե վաղն իրենց ինչ է սպասում, ներդրողը որտեղի՞ց իմանա։
Եկեք, իհարկե, չընկնենք պատրանքների գիրկը, բայց փաստենք՝ Ադրբեջանն ունի նավթ ու գազ, որոնց կարևորությունը առաջիկայում գնալով նվազելու է, քանզի բուռն զարգացում են ապրում «կանաչ տեխնոլոգիաները», իսկ մենք ունենք պղինձ, որի նշանակությունն այդ նույն պատճառով անընդհատ ավելանալու է։ Կանխազգալով ձեր թերահավատ ժպիտները` ուզում եմ հարցնել` լա՛վ , էս ի՞նչ օրի ենք հասել, որ մի հուսադրող բան եմ ասում, էլի չեք հավատում։
Եռակողմ հանդիպում Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Զիջում էլ կա, զիջում էլ. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
Իշխանությունը որոշեց շահագործել Ամուլսարը. ո՞ր հարցերն են պատասխան պահանջում
Լրահոս
0