https://arm.sputniknews.ru/20230607/zijum-el-ka-zijum-el-inchu-e-hajastani-ghekavarutjunn-yntrel-vatagujn-mvodely-60773446.html
Զիջում էլ կա, զիջում էլ. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
Զիջում էլ կա, զիջում էլ. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
Sputnik Արմենիա
Ուղիղ 84 տարի առաջ՝ 1939 թվականի հունիսի 7-ին, Խորհրդային Միությունում սկսեցին ցուցադրել հայտնի ռեժիսոր Աբրահամ Ռոմի «Թիվ 5 էսկադրիլիան» ֆիլմը, որը պատմում էր... 07.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-07T21:44+0400
2023-06-07T21:44+0400
2023-06-07T21:45+0400
5 րոպե դուլյանի հետ
երկրորդ համաշխարհային պատերազմ
ադոլֆ հիտլեր
չեխոսլովակիա
հայաստան
իշխանություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59628870_0:0:1600:901_1920x0_80_0_0_73c87c44f595a6a85a6a67139538a778.jpg
Զիջում կա, զիջում էլ կա. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
Sputnik Արմենիա
Զիջում կա, զիջում էլ կա. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
Կինոնկարն էկրաններին մնաց ընդամենը մի քանի օր, որովհետև Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները բարելավվեցին, և Կրեմլը որոշեց չգրգռել Ադոլֆ Հիտլերին։ Իսկ դուք ասում եք՝ միայն թույլերն են պարտադրված զիջումներ անում և փորձում ամեն կերպ սիրաշահել հզորներին։ Սովետն այն ժամանակ այնուամենայնիվ ամենաթույլերից չէր։Շատ ավելի հայտնի օրինակ էլ կա։ Նույն 38 թվականին Հիտլերը վերջնագիր ներկայացրեց Չեխոսլովակիային՝ պահանջելով ինքնավարություն տրամադրել Սուդեթական մարզին, որտեղ գերմանացիներ էին բնակվում։ Անգլիան և Ֆրանսիան լռում էին։ Ու սկսվեց Թումանյանի նկարագրած կկվի պատմությունը։ Երբ Չեխոսլովակիան ինքնավարություն շնորհեց Սուդեթներին, գերմանական աղվեսը կրկին եկավ չեխոսլովակյան կկվի մոտ և պահանջեց՝ ընդհանրապես պիտի հրաժարվես Սուդեթական մարզից, որը ես միացնում են Գերմանիային։ Անգլիան ու Ֆրանսիան շարունակում էին լռել՝ հույս ունենալով, որ Գերմանիայի առաջնորդը դրանով կբավարարի իր ախորժակը, ու Եվրոպան կխուսափի պատերազմից։ Այնինչ, Հիտլերը ոչ միայն մտցրեց իր ուժերը Սուդեթական մարզ, այլև գրավեց ողջ Չեխոսլովակիան։ 9 ամիս անց նա օկուպացրեց Դանիան, Նորվեգիան, Բելգիան և Հոլանդիան։ Ահա այսպես հանուն խաղաղության արված զիջումների հետևանքով ի վերջո սկսվեց մարդկության պատմության ընթացքում ամենաարյունալի պատերազմը։Ընդհանրապես, մասնագետները դիտարկում են երեք հնարավոր իրավիճակ՝ կապված զիջումների հետ։ Առաջին՝ կողմերն ընդհանրապես հրաժարվում են փոխզիջումներից, քանզի յուրաքանչյուրը համոզված է, որ իր դիրքորոշումն արդարացի է և ամուր։ Որպես օրինակ կարելի է բերել կորեական հակամարտությունը՝ Հյուսիսն ու Հարավը 70 տարի շարունակ օրգանապես չեն ընդունում միմյանց գաղափարախոսությունը, գրեթե դադարեցրել են բանակցությունները, բայց, բարեբախտաբար, չեն էլ պատերազմում։ Հայաստանի իշխանությունները երբեք այս կոշտ տարբերակը չեն ընտրել, չնայած մինչև հիմա անընդհատ լսում ու լսում ենք՝ ա՛յ, եթե 30 տարվա ընթացքում զիջումների գնայինք, այսպես չէր լինի։ 30 տարի շարունակ հայերը միշտ էլ պատրաստ են եղել փոխզիջումների։ Ես չեմ ասում, հենց ներկա իշխանությունների առաջնորդն է բազմիցս շեշտել, որ այսինչ նախկին նախագահը պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղին հարող տարածքները։Երկրորդ տարբերակն այն է, որ հակամարտության կողմերը, հասկանալով, որ ահագնացող առճակատումը բերելու է անկանխատեսելի հետևանքների, ի վերջո ողջախոհություն են ցուցաբերում և համաձայնեցնում փոխզիջումները։ Սրա երևի թե ամենավառ օրինակն է 60-ականների այսպես կոչված Կարիբյան ճգնաժամը, երբ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը, գիտակցելով միջուկային պատերազմի վտանգը, փոխադարձաբար հրաժարվեցին ամենակոշտ պահանջներից։ Ցավոք, այս տարբերակը մեր տարածաշրջանում չաշխատեց հիմնականում Ադրբեջանի անդրդվելի դիրքորոշման պատճառով՝ ո՛չ մի զիջում հայերին, ո՛չ մի կարգավիճակ Ղարաբաղին, կորցրածն էլ ուժով կվերցնենք։ Իսկ մենք երեք տասնամյակ շարունակ կառչած մնացինք Մինսկի խմբին՝ չգիտես ինչու փայփայելով այն պատրանքը, որ ոչ թե ուժը, այլ արդարությունն է ծնում իրավունք։Համաձայնե՛ք, ցավոք, հենց այս ճանապարհով են ընթանում Հայաստանի իշխանությունները՝ փորձելով համոզել քաղաքացիներին, որ դա միակ ճշմարիտ ուղին է, որը խաղաղություն կբերի ողջ տարածաշրջանին։ Եվ իրականությունն այն է, որ ժողովրդի մի ստվար զանգված անվերապահորեն հավատում է դրան՝ իսպառ մոռանալով, որ երբ ժամանակին եվրոպական տերությունները Մյունխենում համաձայնեցին Չեխոսլովակիայի մասնատմանը, իսկ Հիտլերը խոստացավ այլևս ագրեսիվ գործողությունների չդիմել Եվրոպայում, Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը վերադարձավ Լոնդոն ու ոգևորված հայտարարեց. «Սա մեր կառավարության դիվանագիտական փայլուն հաղթանակն է»։ Թե ինչ եղավ հետո՝ բոլորս գիտենք։
https://arm.sputniknews.ru/20220824/nakhapatrastvum-e-bavakanin-tsanr-zijumneri-qaghtekhnvolvogy-varchapeti-ugherdzi-masin-47228089.html
չեխոսլովակիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59628870_177:0:1600:1067_1920x0_80_0_0_05d7ed9cda393f3bc611f3e96a3fc3d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
խաղաղություն զիջում պատմություն ամենաարյունալի պատերազմ
խաղաղություն զիջում պատմություն ամենաարյունալի պատերազմ
Զիջում էլ կա, զիջում էլ. ինչու է Հայաստանի ղեկավարությունն ընտրել վատագույն մոդելը
21:44 07.06.2023 (Թարմացված է: 21:45 07.06.2023) Ուղիղ 84 տարի առաջ՝ 1939 թվականի հունիսի 7-ին, Խորհրդային Միությունում սկսեցին ցուցադրել հայտնի ռեժիսոր Աբրահամ Ռոմի «Թիվ 5 էսկադրիլիան» ֆիլմը, որը պատմում էր ֆաշիստական Գերմանիայի դեմ ենթադրյալ պատերազմի մասին։
Կինոնկարն էկրաններին մնաց ընդամենը մի քանի օր, որովհետև Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները բարելավվեցին, և Կրեմլը որոշեց չգրգռել Ադոլֆ Հիտլերին։ Իսկ դուք ասում եք՝ միայն թույլերն են պարտադրված զիջումներ անում և փորձում ամեն կերպ սիրաշահել հզորներին։ Սովետն այն ժամանակ այնուամենայնիվ ամենաթույլերից չէր։
Շատ ավելի հայտնի օրինակ էլ կա։ Նույն 38 թվականին Հիտլերը վերջնագիր ներկայացրեց Չեխոսլովակիային՝ պահանջելով ինքնավարություն տրամադրել Սուդեթական մարզին, որտեղ գերմանացիներ էին բնակվում։ Անգլիան և Ֆրանսիան լռում էին։ Ու սկսվեց Թումանյանի նկարագրած կկվի պատմությունը։ Երբ Չեխոսլովակիան ինքնավարություն շնորհեց Սուդեթներին, գերմանական աղվեսը կրկին եկավ չեխոսլովակյան կկվի մոտ և պահանջեց՝ ընդհանրապես պիտի հրաժարվես Սուդեթական մարզից, որը ես միացնում են Գերմանիային։ Անգլիան ու Ֆրանսիան շարունակում էին լռել՝ հույս ունենալով, որ Գերմանիայի առաջնորդը դրանով կբավարարի իր ախորժակը, ու Եվրոպան կխուսափի պատերազմից։
Այնինչ, Հիտլերը ոչ միայն մտցրեց իր ուժերը Սուդեթական մարզ, այլև գրավեց ողջ Չեխոսլովակիան։ 9 ամիս անց նա օկուպացրեց Դանիան, Նորվեգիան, Բելգիան և Հոլանդիան։ Ահա այսպես հանուն խաղաղության արված զիջումների հետևանքով ի վերջո սկսվեց մարդկության պատմության ընթացքում ամենաարյունալի պատերազմը։
Ընդհանրապես, մասնագետները դիտարկում են երեք հնարավոր իրավիճակ՝ կապված զիջումների հետ։ Առաջին՝ կողմերն ընդհանրապես հրաժարվում են փոխզիջումներից, քանզի յուրաքանչյուրը համոզված է, որ իր դիրքորոշումն արդարացի է և ամուր։ Որպես օրինակ կարելի է բերել կորեական հակամարտությունը՝ Հյուսիսն ու Հարավը 70 տարի շարունակ օրգանապես չեն ընդունում միմյանց գաղափարախոսությունը, գրեթե դադարեցրել են բանակցությունները, բայց, բարեբախտաբար, չեն էլ պատերազմում։ Հայաստանի իշխանությունները երբեք այս կոշտ տարբերակը չեն ընտրել, չնայած մինչև հիմա անընդհատ լսում ու լսում ենք՝ ա՛յ, եթե 30 տարվա ընթացքում զիջումների գնայինք, այսպես չէր լինի։ 30 տարի շարունակ հայերը միշտ էլ պատրաստ են եղել փոխզիջումների։ Ես չեմ ասում, հենց ներկա իշխանությունների առաջնորդն է բազմիցս շեշտել, որ այսինչ նախկին նախագահը պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղին հարող տարածքները։
Երկրորդ տարբերակն այն է, որ հակամարտության կողմերը, հասկանալով, որ ահագնացող առճակատումը բերելու է անկանխատեսելի հետևանքների, ի վերջո ողջախոհություն են ցուցաբերում և համաձայնեցնում փոխզիջումները։ Սրա երևի թե ամենավառ օրինակն է 60-ականների այսպես կոչված Կարիբյան ճգնաժամը, երբ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը, գիտակցելով միջուկային պատերազմի վտանգը, փոխադարձաբար հրաժարվեցին ամենակոշտ պահանջներից։ Ցավոք, այս տարբերակը մեր տարածաշրջանում չաշխատեց հիմնականում Ադրբեջանի անդրդվելի դիրքորոշման պատճառով՝ ո՛չ մի զիջում հայերին, ո՛չ մի կարգավիճակ Ղարաբաղին, կորցրածն էլ ուժով կվերցնենք։ Իսկ մենք երեք տասնամյակ շարունակ կառչած մնացինք Մինսկի խմբին՝ չգիտես ինչու փայփայելով այն պատրանքը, որ ոչ թե ուժը, այլ արդարությունն է ծնում իրավունք։
Եվ վերջապես, զիջումների հետ կապված երրորդ սցենարը հենց այն է, ինչ տեղի ունեցավ ուղիղ 85 տարի առաջ՝ 1938 թվականին, Չեխոսլովակիայում։ Մասնագետներից մեկը դա այսպես է ձևակերպել. «Հնարավոր է այնպիսի տարբերակ, երբ առավելություն ստացած կողմը չբավարարվի ձեռք բերված հաջողությամբ և առաջադրի ավելի կոշտ պահանջներ։ Իսկ այն կողմը, որը զիջումների է համաձայնել և ակնհայտորեն ցուցադրել ընդդիմանալու իր անկարողությունը, կարող է հայտնվել ոչ շահեկան ռազմաքաղաքական իրավիճակում, ինչն ի վերջո կհանգեցնի կատարյալ պարտության»։
Համաձայնե՛ք, ցավոք, հենց այս ճանապարհով են ընթանում Հայաստանի իշխանությունները՝ փորձելով համոզել քաղաքացիներին, որ դա միակ ճշմարիտ ուղին է, որը խաղաղություն կբերի ողջ տարածաշրջանին։ Եվ իրականությունն այն է, որ ժողովրդի մի ստվար զանգված անվերապահորեն հավատում է դրան՝ իսպառ մոռանալով, որ երբ ժամանակին եվրոպական տերությունները Մյունխենում համաձայնեցին Չեխոսլովակիայի մասնատմանը, իսկ Հիտլերը խոստացավ այլևս ագրեսիվ գործողությունների չդիմել Եվրոպայում, Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը վերադարձավ Լոնդոն ու ոգևորված հայտարարեց. «Սա մեր կառավարության դիվանագիտական փայլուն հաղթանակն է»։ Թե ինչ եղավ հետո՝ բոլորս գիտենք։