00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնից ազատումներ և ոչ միայն. դատախազությունում 20 կադրային փոփոխություններ են եղել

© Photo : official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բացի պաշտոնից ազատումներից, Վարդապետյանի հրամանով, մի շարք տեղափոխություններ և նշանակումներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը և Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
Վարդապետյանի հրամանով նրանք ազատվել են աշխատանքից։ Գլխավոր դատախազի մյուս որոշումներով մի շարք տեղափոխություններ և նշանակումներ են եղել։
Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գուրգեն Սաֆարյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Նույն վարչության դատախազ Հայկ Հարությունյանն էլ փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Սաֆարյանին փոխարինել է գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանը։
Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը փոխադրվել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Սևակ Պողոսյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:
Նորայր Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արեգ Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Վահագն Վարդանյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Բոլոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Լրահոս
0