https://arm.sputniknews.ru/20230608/datakhazutjuny-pahanjum-e-vahagn-vermishjanic-brnagandzel-4-ansharzh-gujq-ev-46-mln-dram-60830893.html
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը դատապարտված է 8 տարվա ազատազրկման։ 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T13:41+0400
2023-06-08T13:41+0400
2023-06-08T13:42+0400
վահագն վերմիշյան
հհ դատախազություն
բռնագանձում
https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910525_0:0:1600:901_1920x0_80_0_0_edbcf2829b296331cb029ba7ac24f8a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։ Տեղեկանում ենք դատախազության լրատվական ծառայությունից։Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2091/05/20910525_176:0:1600:1068_1920x0_80_0_0_5a391ce6decb548c7b701ae85c1e9489.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն վերմիշյան, հհ դատախազություն, բռնագանձում
վահագն վերմիշյան, հհ դատախազություն, բռնագանձում
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
13:41 08.06.2023 (Թարմացված է: 13:42 08.06.2023) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը դատապարտված է 8 տարվա ազատազրկման։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։
Տեղեկանում ենք դատախազության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
«Դատախազության կողմից պահանջ է ներկայացվել դատարանին Վերմիշյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն 150 հազար դրամ։ Եվ 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,–ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։