https://arm.sputniknews.ru/20230606/hakvobjanin-krkin-kalanavvorelu-vorvoshumn-anorinakan-e-pastabany-pashinjani-vordu-masin-60716580.html
Հակոբյանին կրկին կալանավորելու որոշումն անօրինական է. փաստաբանը` Փաշինյանի որդու մասին
Հակոբյանին կրկին կալանավորելու որոշումն անօրինական է. փաստաբանը` Փաշինյանի որդու մասին
Sputnik Արմենիա
Հովսեփ Սարգսյանը կարծում է, որ դատավորը Աշոտ Փաշինյանի ազդեցության տակ է եղել և չէր կարող արդարադատություն իրականացնել։ 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T16:15+0400
2023-06-06T16:15+0400
2023-06-06T16:24+0400
հայաստան
գայանե հակոբյան
աշոտ փաշինյան
փաստաբան
դատարան
առևանգում
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60670753_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cf83ecf8050526a4c0196a6322bf04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգումը կազմակերպելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) կալանավորելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպանական խմբի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։Նրա խոսքով` Գայանե Մարտիրոսյանն այժմ «Աբովյան» ՔԿՀ–ում է, նա անգամ չի հասցրել լինել տնային կալանքում, չնայած հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հակոբյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը` փոխարինելով տնային կալանքով։ Այդ որոշումից մի քանի ժամ անց առաջին ատյանի դատարանն էլ մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և կրկին կալանավորեց, բայց արդեն 1 ամիս 15 օրով։«Այսպես ասած ստորադաս դատական ատյանն ակնհայտ անօրինական, ապօրինի խախտումներով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, նաև քրեորեն հետապնդելի որոշում կայացրեց։ Առաջին ատյանի դատարանը նման իրավունքով օժտված չէր` հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասը հստակ սահմանում է, որ նույն մեղադրանքով անձը չի կարող կրկին կալանավորվել։ Կալանքի կիրառման համար առնվազն նոր հանգամանքներ պետք է ի հայտ գային, բայց այդպիսի բան տեղի չի ունեցել»,– նշեց Սարգսյանը։Նրա խոսքով` կալանքի ժամկետը հաշվում են հունիսի 5-ից։Պաշտպանական խումբը հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու, քանի որ համոզված է` դատարանը և տուժող Աշոտ Փաշինյանը դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից։ Իրավաբանը կարծում է, որ Փաշինյան կրտսերին պատրաստել են դատական նիստին մասնակցելու համար, սովորեցրել են իրավական կարգեր, գուցե նաև ժամանակակից տեխնիկայով հուշել են։Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60670753_68:0:1491:1067_1920x0_80_0_0_5bf7bb563b393d185b276cbe4fb6ba3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գայանե հակոբյան, աշոտ փաշինյան, փաստաբան, դատարան, առևանգում, քրեական գործ
հայաստան, գայանե հակոբյան, աշոտ փաշինյան, փաստաբան, դատարան, առևանգում, քրեական գործ
Հակոբյանին կրկին կալանավորելու որոշումն անօրինական է. փաստաբանը` Փաշինյանի որդու մասին
16:15 06.06.2023 (Թարմացված է: 16:24 06.06.2023) Հովսեփ Սարգսյանը կարծում է, որ դատավորը Աշոտ Փաշինյանի ազդեցության տակ է եղել և չէր կարող արդարադատություն իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգումը կազմակերպելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) կալանավորելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպանական խմբի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նրա խոսքով` Գայանե Մարտիրոսյանն այժմ «Աբովյան» ՔԿՀ–ում է, նա անգամ չի հասցրել լինել տնային կալանքում, չնայած հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հակոբյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը` փոխարինելով տնային կալանքով։ Այդ որոշումից մի քանի ժամ անց առաջին ատյանի դատարանն էլ մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և կրկին կալանավորեց, բայց արդեն 1 ամիս 15 օրով։
«Այսպես ասած ստորադաս դատական ատյանն ակնհայտ անօրինական, ապօրինի խախտումներով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, նաև քրեորեն հետապնդելի որոշում կայացրեց։ Առաջին ատյանի դատարանը նման իրավունքով օժտված չէր` հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասը հստակ սահմանում է, որ նույն մեղադրանքով անձը չի կարող կրկին կալանավորվել։ Կալանքի կիրառման համար առնվազն նոր հանգամանքներ պետք է ի հայտ գային, բայց այդպիսի բան տեղի չի ունեցել»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` կալանքի ժամկետը հաշվում են հունիսի 5-ից։
Պաշտպանական խումբը հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու, քանի որ համոզված է` դատարանը և տուժող Աշոտ Փաշինյանը դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից։ Իրավաբանը կարծում է, որ Փաշինյան կրտսերին պատրաստել են դատական նիստին մասնակցելու համար, սովորեցրել են իրավական կարգեր, գուցե նաև ժամանակակից տեխնիկայով հուշել են։
«Աշոտ Փաշինյանը ղեկավարում էր դատախազին և դատավորին։ Նա որոշել է, որ հանցագործություն է տեղի ունեցել, Հակոբյանն էլ պետք է կալանքի տակ մնա, թեկուզ անօրինական ճանապարհով։ Ակնհայտ էր, որ դատավորը գտնվում էր ազդեցության տակ և չէր կարող արդարադատություն իրականացնել։ Նա (դատավորը. խմբ.) շուտասելուկի նման հնչեցրեց կալանքի որոշումը և հեռացավ` առանց ներկայացնելու ընդունված որոշման հիմքերը և անգամ հաջորդ դատական նիստի օրը»,– նշեց փաստաբանը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն
տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե
քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։