00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գայանե Հակոբյանի տնային կալանքը պետք է հանվի. փաստաբանը հարցը կբարձրացնի դատարանում

© Sputnik / Aram NersesyanԳայանե Հակոբյան
Գայանե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Գայանե Հակոբյան
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` դատարանը Գայանե Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը շարունակաբար կիրառելու իրավունք չունի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը կա՛մ պետք է հանվի, կա՛մ փոխարինվի ավելի թեթև ռեժիմով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերաքննիչ քրեական դատարանը Գայանե Հակոբյանի խափանման միջոց փոխել է տնային կալանքով։
«Այդպիսով պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքը մասնակի է բավարարվել. խափանման միջոց տնային կալանքը մեզ չի բավարարում։ Մենք քրեադատավարական գործիքակազմով ունենք հնարավորություն առաջին ատյանի դատարանում հիմա ևս բարձրացնելու այդ հարցը` խափանման միջոցն ավելի թեթև միջոցով փոխարինելու կամ ընդհանրապես չկիրառելու վերաբերյալ»,– հայտնեց Մելիքյանը։
Ըստ նրա` դատարանն իրավունք չունի տնային կալանքը շարունակաբար կիրառելու։
«Այն, ինչ արել է վերաքննիչ դատարանը, վերաբերել է բացառապես միջդատական վարույթին։ Աշոտ Փաշինյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել մայիսի 17–ին, մայիսի 26–ին նախաքննությունն ավարտվել է, ուղարկվել դատախազին։ Ստացվում է` տնային կալանքը վերաբերելի է մինչև մայիսի 26–ը»,– հայտարարեց փաստաբանը։
Այսօր Գայանե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական դատական լսումներն են։ Նա տնից դատարան է բերվելու իրավապահների ուղեկցությամբ։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Լրահոս
0