https://arm.sputniknews.ru/20230604/alaverdi-qaghaqum-31amja-qaghaqacin-ynkel-e-bernatar-gnacqi-tak-ev-teghum-mahacel-60626096.html
Ալավերդի քաղաքում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել
Ալավերդի քաղաքում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել
Sputnik Արմենիա
Չնայած բեռատար գնացքի մեքենավարը նկատել է քաղաքացուն և միացրել ազդանշանի շչակը՝ 31–ամյա տղամարդը չի հասցրել գնացքի գծից դուրս գալ։ 04.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-04T13:17+0400
2023-06-04T13:17+0400
2023-06-04T13:47+0400
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
դժբախտ պատահար
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1c/23909490_0:529:2047:1680_1920x0_80_0_0_47c00841fce63cf8a92715778c0a19ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Մասնավորապես, հունիսի 3–ին` ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Հիշեցնենք, որ նախորդ տարի, նույն տեղում 34-ամյա կին էր ընկել գնացքի տակ ու մահացել։Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել էր, որ 2023 թվականին երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թիվն աճել է, սակայն թվային տվյալներ չէր հայտնել։ Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ2022 թվականին երկաթուղում գրանցվել է 12 պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում գնացքների երթևեկությունը, արագությունն ու քաշը զգալիորեն աճել են։ Ներկայում որոշ մարդատար գնացքների արագությունը մերձքաղաքային երթևեկում կազմում է 100 կմ/ժ, իսկ բեռնատար գնացքները տեղափոխում են մինչև 4500 տոննա քաշով բեռ, այդ պատճառով արգելակման ուղին դարձել է մոտ 500 մետր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1c/23909490_0:337:2047:1872_1920x0_80_0_0_3ddde4915a4f6f4ed0e3c9cca5e68f5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), դժբախտ պատահար, մահ
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), դժբախտ պատահար, մահ
Ալավերդի քաղաքում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել
13:17 04.06.2023 (Թարմացված է: 13:47 04.06.2023) Չնայած բեռատար գնացքի մեքենավարը նկատել է քաղաքացուն և միացրել ազդանշանի շչակը՝ 31–ամյա տղամարդը չի հասցրել գնացքի գծից դուրս գալ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում 31–ամյա քաղաքացին ընկել է բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Մասնավորապես, հունիսի 3–ին` ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպետշին» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը՝ դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, նույն տեղում 34-ամյա կին էր ընկել գնացքի տակ ու մահացել։
Ավելի վաղ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել էր, որ 2023 թվականին երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թիվն աճել է, սակայն թվային տվյալներ չէր հայտնել։
2022 թվականին երկաթուղում գրանցվել է 12 պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում գնացքների երթևեկությունը, արագությունն ու քաշը զգալիորեն աճել են։ Ներկայում որոշ մարդատար գնացքների արագությունը մերձքաղաքային երթևեկում կազմում է 100 կմ/ժ, իսկ բեռնատար գնացքները տեղափոխում են մինչև 4500 տոննա քաշով բեռ, այդ պատճառով արգելակման ուղին դարձել է մոտ 500 մետր։