00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական կոմիտեում հաստիքներն ավելացել են, քննչական վարույթները` նույնպես. Քյարամյան

© Photo : official site of the Investigative Committee of RAԱրգիշտի Քյարամյան
Արգիշտի Քյարամյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Բաժանորդագրվել
2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում արդեն քննվել է 69 088 քրեական վարույթ, մինչդեռ 2022–ին այդ ցուցանիշը կազմել է 59830։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քննչական կոմիտեին 2022 թվականի համար պետբյուջեից հատկացված 8,2 միլիարդ դրամը ՀՀ կառավարության որոշումներով ավելացվել է 1,5 միլիարդով, որովհետև քննիչների հաստիքացուցակն ավելացել է 310 քննիչով։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Քննչական կոմիտեն առաջարկում է բարձրացնել քննիչների աշխատավարձերը
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում արդեն քննվել է 69 088 քրեական վարույթ։ Մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 59830, 2021 թվականին՝ 41883։ Քարամյանը նշեց, որ մեկ քննիչին 2022 թվականին միջինը բաժին է ընկել 110,4 քրեական վարույթ, 2021 թվականին՝ 83,4:
«Քրեական վարույթների թվի ավելացումը պայմանավորված է քրեական օրենսգրքի փոփոխություններով։ Մասնավորապես, այլևս կասեցված քրեական գործեր չեն լինելու»,- ասաց Քյարամյանը։
Նա խոսեց նաև նախաքննության արդյունավետության մասին` թվերով։ Ըստ Քյարամյանի` 2022 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 4798 քրեական վարույթ` 5360 անձի նկատմամբ, կարճվել է 15310 քրեական վարույթ, որոնցից 4833–ը` ոչ արդարացնող, 10472–ը` արդարացնող հիմքերով։
Որ դեպքում կարելի է շտկել քննիչների և դատախազների միջև հակասությունները. փաստաբանի կարծիքը
2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 1304 քրեական վարույթ, կարճվել է 4265–ը, որից 3420–ը` արդարացնող հիմքով։
Լրահոս
0