https://arm.sputniknews.ru/20230602/khaghtaharenq-miajn-azgajin-miabanutjamb-katvoghikvosi-glkhavvorutjamb-qnnarkum-e-anckacvel-60587518.html
Կհաղթահարենք միայն ազգային միաբանությամբ. կաթողիկոսի գլխավորությամբ քննարկում է անցկացվել
Կհաղթահարենք միայն ազգային միաբանությամբ. կաթողիկոսի գլխավորությամբ քննարկում է անցկացվել
Sputnik Արմենիա
«Գավիթ» հարթակի մասնակիցները զեկույցներով են հանդես եկել, խոսել Արցախի և Հայաստանի առջև ծառացած խնդիրներից, վերջում հույս հայտնել, որ հարթակի քննարկումները... 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T23:19+0400
2023-06-02T23:19+0400
2023-06-02T23:26+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան
արցախ
մայր աթոռ սուրբ էջմիածին
քննարկում
«գավիթ» հարթակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60584193_0:0:1400:789_1920x0_80_0_0_02d249a4bef3557288a074c99d5d97d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մայր Աթոռում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որի ժամանակ քննարկվել են Հայաստանին և Արցախին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։Նիստն անցկացվել է հունիսի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։Քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։Քննարկումները մեկնարկել են տերունական աղոթքով, ինչից հետո հարթակի համակարգող, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայացրել է հարթակի ձևավորման պատմությունը, նպատակը և ձևաչափը։ Հարթակի մեկնարկային օրը մասնակիցները քաննարկել են «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման։Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերների շուրջ կկարողանան կառուցողական առաջարկներ ձևակերպել։Նա նաև ընդգծել է, որ հայոց եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այնպես էլ հիմա, պետք է շարունակի իր կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման։Թեմայի շրջանակում զեկույցով հանդես է եկել արևելագետ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ականներին։ Արևելագետը նշել է, որ այդ նախապայմաններն այժմ սպառնալիք են։«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», - նշել է Մելքոնյանը։Քննարկումների ժամանակ մեկ այլ զեկույցով հանդես է եկել կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում Քոչարյանն անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը`ընդգծել է, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից։ Նա վստահեցրել է` փրկություն կարող է լինել ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում։Զեկույցների ավարտից հետո ծավալվել են քննարկումներ, եղել են ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։Ներկաները նաև հույս են հայտնել, որ հարթակի քննարկումները շարունակական կլինեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60584193_82:0:1327:934_1920x0_80_0_0_0f3f1b9ae7719d1cbfa0e0ee16e20f41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայաստան, արցախ, մայր աթոռ սուրբ էջմիածին, քննարկում, «գավիթ» հարթակ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայաստան, արցախ, մայր աթոռ սուրբ էջմիածին, քննարկում, «գավիթ» հարթակ
Կհաղթահարենք միայն ազգային միաբանությամբ. կաթողիկոսի գլխավորությամբ քննարկում է անցկացվել
23:19 02.06.2023 (Թարմացված է: 23:26 02.06.2023) «Գավիթ» հարթակի մասնակիցները զեկույցներով են հանդես եկել, խոսել Արցախի և Հայաստանի առջև ծառացած խնդիրներից, վերջում հույս հայտնել, որ հարթակի քննարկումները շարունակական կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մայր Աթոռում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որի ժամանակ քննարկվել են Հայաստանին և Արցախին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նիստն անցկացվել է հունիսի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
Քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։
Քննարկումները մեկնարկել են տերունական աղոթքով, ինչից հետո հարթակի համակարգող, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայացրել է հարթակի ձևավորման պատմությունը, նպատակը և ձևաչափը։ Հարթակի մեկնարկային օրը մասնակիցները քաննարկել են «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման։
Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերների շուրջ կկարողանան կառուցողական առաջարկներ ձևակերպել։
«Դրանք կարևորությամբ պետք է նկատի առնվեն ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը»,- ասել է Վեհափառ հայրապետը։
Նա նաև ընդգծել է, որ հայոց եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այնպես էլ հիմա, պետք է շարունակի իր կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման։
Թեմայի շրջանակում զեկույցով հանդես է եկել արևելագետ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ականներին։ Արևելագետը նշել է, որ այդ նախապայմաններն այժմ սպառնալիք են։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», - նշել է Մելքոնյանը։
Քննարկումների ժամանակ մեկ այլ զեկույցով հանդես է եկել կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում Քոչարյանն անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը`ընդգծել է, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից։ Նա վստահեցրել է` փրկություն կարող է լինել ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում։
Զեկույցների ավարտից հետո ծավալվել են քննարկումներ, եղել են ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։
Ներկաները նաև հույս են հայտնել, որ հարթակի քննարկումները շարունակական կլինեն։