https://arm.sputniknews.ru/20230602/karmir-khachn-arcakhic-18-buzharu-e-teghapvokhel-hajastan-60561724.html
Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան
Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան
Sputnik Արմենիա
Նախօրոք ՀՀ եկած 11 բուժառուներ էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T16:22+0400
2023-06-02T16:22+0400
2023-06-02T16:28+0400
արցախ
կարմիր խաչ
բուժաշխատող
հիվանդ
հիվանդանոց
հայաստան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553561_0:73:1600:973_1920x0_80_0_0_49f93e7ac623f0dca653bd5ac1765471.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553561_130:0:1550:1065_1920x0_80_0_0_670cf61e31af16bf339cebdf2da399a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կարմիր խաչ, բուժաշխատող, հիվանդ, հիվանդանոց, հայաստան, լաչինի միջանցք
արցախ, կարմիր խաչ, բուժաշխատող, հիվանդ, հիվանդանոց, հայաստան, լաչինի միջանցք
Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան
16:22 02.06.2023 (Թարմացված է: 16:28 02.06.2023) Նախօրոք ՀՀ եկած 11 բուժառուներ էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը
հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Նշվում է, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին,
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։