https://arm.sputniknews.ru/20230602/grigvor-minasjany-hghi-svona-mnacakanjanin-vraerti-entarkely-dzhbakht-patahar-vorakec-60564805.html
Գրիգոր Մինասյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար որակեց
Գրիգոր Մինասյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար որակեց
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձավ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործին ու Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։ 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T17:20+0400
2023-06-02T17:20+0400
2023-06-02T17:31+0400
հայաստան
գրիգոր մինասյան
սոնա մնացականյան
աշոտ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996270_0:0:1600:901_1920x0_80_0_0_b9327405c3d9e8b23f6199f4daf96b48.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար է համարում։ Մինասյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե որքանով է արդար, որ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով կա կալանավորված անձ, իսկ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով` ոչ։Նա ընդգծեց, որ ընտրողական մոտեցում չկա, ուղղակի ժողովրդավարական գործընթացներ են, որոնք հանրության համար և անձամբ իրենց համար ստանդարտներից դուրս են։ Նախարարն օրինակներ բերեց` ասելով, որ ստանդարտից դուրս է այն, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ–ի վճռի հիման վրա (նկատի ունի վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին) կամ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը (Մնացական Մարտիրոսյանը. խմբ) առաջխաղացում է ունենում` ի հեճուկս գործադիրի։Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի գործին, ապա մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996270_103:0:1526:1067_1920x0_80_0_0_7c26145a74e10181d71cde43393fa8c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գրիգոր մինասյան, սոնա մնացականյան, աշոտ փաշինյան
հայաստան, գրիգոր մինասյան, սոնա մնացականյան, աշոտ փաշինյան
Գրիգոր Մինասյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար որակեց
17:20 02.06.2023 (Թարմացված է: 17:31 02.06.2023) ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձավ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործին ու Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար է համարում։ Մինասյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե որքանով է արդար, որ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով կա կալանավորված անձ, իսկ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով` ոչ։
«Նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են դժբախտ պատահարներ լինել, գնահատական չեմ ուզում տալ կոնկրետ այդ գործի հետ կապված։ Որպես ոչ նախարար և այդ դեպքին սոցիալական ցանցերից ծանոթացած մարդ, ես տեսել եմ դժբախտ պատահար։ Արդար է, թե ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Դատարանը պետք է ծանոթանա բոլոր նյութերին, օրենսդրությանը, ինչ պարտավորություններ կան (վարչապետի ավտոշարասյան մասին է խոսքը), արդյոք իրավունք կար կանգնելու, թե ոչ»,– նշեց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ ընտրողական մոտեցում չկա, ուղղակի ժողովրդավարական գործընթացներ են, որոնք հանրության համար և անձամբ իրենց համար ստանդարտներից դուրս են։ Նախարարն օրինակներ բերեց` ասելով, որ ստանդարտից դուրս է այն, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ–ի վճռի հիման վրա (նկատի ունի վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին) կամ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը (
Մնացական Մարտիրոսյանը. խմբ) առաջխաղացում է ունենում` ի հեճուկս գործադիրի։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ
ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ,
գիտակցության չգալով, մահացել էր։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի գործին, ապա մայիսի 17-ին տեղեկություն
տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե
քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։