https://arm.sputniknews.ru/20230602/anklavneri-het-kapvats-ajs-pahin-voreve-lutsum-chka-voric-petq-e-anhangstanal-harutjunjan-60546053.html
Այս պահին անկլավների հետ կապված որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ. Հարությունյան
Այս պահին անկլավների հետ կապված որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ. Հարությունյան
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ համամիտ է Նիկոլ Փաշինյանի` Արցախի ու անկլավների վերաբերյալ քաղաքականությանը։ 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T13:30+0400
2023-06-02T13:30+0400
2023-06-02T13:38+0400
հայաստան
արայիկ հարությունյան
անկլավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58114540_0:0:1600:901_1920x0_80_0_0_25ae819b01ee159cb85e8087ce670aa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Անկլավների հետ կապված տարբեր տարբերակներ են քննարկվում, և այս պահին որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեցվարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի և անկլավների հետ կապված քաղաքականությանը, Հարությունյանն ընդգծեց, որ ինքը ամբողջությամբ կիսում է այն։Հարցին, թե ինչ տեսակետ ունի Տիգրանաշենի մասով, այն պե՞տք է տրվի Ադրբեջանին` տեղը ստանալով Արծվաշենը, Հարությունյանը նշեց, որ դրա վերաբերյալ վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ինքն ավելացնելու բան չունի:Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե կառավարությունում 120 էջից բաղկացած խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում ։«Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացրել: Դա աբսուրդ է, սուտ ու կեղծիք։ Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն», - հավելեց Հարությունյանը։Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։Հունիսի 1-ին Քիշնևում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն։ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»։ Նա հայտարարեց` չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58114540_110:0:1533:1067_1920x0_80_0_0_047e3411e61477831173a36f556be670.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արայիկ հարությունյան, անկլավ
հայաստան, արայիկ հարությունյան, անկլավ
Այս պահին անկլավների հետ կապված որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ. Հարությունյան
13:30 02.06.2023 (Թարմացված է: 13:38 02.06.2023) Արայիկ Հարությունյանն ամբողջությամբ համամիտ է Նիկոլ Փաշինյանի` Արցախի ու անկլավների վերաբերյալ քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Անկլավների հետ կապված տարբեր տարբերակներ են քննարկվում, և այս պահին որևէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեցվարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի և անկլավների հետ կապված քաղաքականությանը, Հարությունյանն ընդգծեց, որ ինքը ամբողջությամբ կիսում է այն։
«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ։ Եթե չկիսեի, քաղաքական թիմում չէի լինի»,–ասաց նա։
Հարցին, թե ինչ տեսակետ ունի Տիգրանաշենի մասով, այն պե՞տք է տրվի Ադրբեջանին` տեղը ստանալով Արծվաշենը, Հարությունյանը նշեց, որ դրա վերաբերյալ վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ինքն ավելացնելու բան չունի:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե կառավարությունում 120 էջից բաղկացած խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում ։
«Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացրել: Դա աբսուրդ է, սուտ ու կեղծիք։ Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն», - հավելեց Հարությունյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց`
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Հունիսի 1-ին Քիշնևում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն։
Փաշինյանը պատասխանեց. «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»։ Նա հայտարարեց` չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։