00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

29 800 ք/կմ, 12 տոկոս տնտեսական աճ, 4 000 զոհ. Հայաստանը թվերի երկիր է դարձել

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ասուլիսին
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հունիսի 1-ին Հայաստանում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը, համացանցում բազմաթիվ բարեմաղթանքներ հայտնվեցին, բայց թույլ տվեք մեջբերել այս մեկը. «Սիրելի՛ փոքրիկ: Այսօր քեզ ասում են, որ դու չունես պետություն, քո ունեցածը թիվ է՝ 29.800, որը դեռ պետք է ինչ-որ մաթեմատիկոսներ ինչ-որ տեղ ֆիքսեն: Քեզ ասում են, որ քեզ համար զոհված տղերքը անուններ չունեն, նրանք էլ են թիվ, դե 4000-ի կարգի… Պլյուս-մինուս 50, էս կողմ էն կողմ.... Քեզ ասում են, որ դու 12.1 տոկոսով ավելի երջանիկ ես ապրում, ու կապ չունի, որ դու դա չես զգում: Քեզ ասում են, որ արցախցի չկա, կա լոկ 120.000 թիվ, որը էդքան էլ մեծ չի իրականում, քանի որ կա 3 միլիոնը... 3 միլիոնի դիմաց 120.000 ի՞նչ է... Սիրելի՛ փոքրիկ: Հիշի՛ր: Դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, որի փոքր եղբայրը Արցախն է: Դու Հայ ես, այլ ոչ թե թիվ: Դու Հայկական Լեռնաշխարհի բնիկն ես, և հենց սա է այն վայրը, որտեղ դու պարտավոր ես պահել քո պապերի ստեղծած պետությունը: Տոնդ շնորհավոր, փոքրի՛կ»։
Երբ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց, թե կարող է ներում շնորհել Արցախի ղեկավարներին, բայց հասկացրեց, որ նման մեծահոգություն կցուցաբերի, միայն եթե ղարաբաղցիներն, ինչպես ասում են, «իրենց խելոք պահեն», Հայաստանում վրդովմունքի ալիք բարձրացավ։ Սակայն հասարակությանը ավելի շատ զայրացրեց այն փաստը, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ոչ միայն չդատապարտեց Իլհամ Ալիևի կեցվածքը, այլև ողջունեց ներում շնորհելու նրա խոստումը։ Եթե Հայաստանի արտգործնախարարության խոսնակի արձագանքն իր ամերիկացի պաշտոնակցի մեկնաբանություններին բավական մեղմ էր, ինչն իհարկե, կարելի է հասկանալ, ապա նախկին արտգործնախարարը շատ ավելի անկեղծ է։
29 800 քառակուսի կիլոմետր, 12 տոկոս տնտեսական աճ, 4 000 զոհ. Հայաստանը թվերի երկիր է դարձել
«Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը»,- փաստում է Վարդան Օսկանյանը՝ շարունակելով,- «Ես ուզում եմ՝ մի պահ մենք բոլորս մեզ թափ տանք եւ հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն աշխարհի ամենակոռումպացված ևավտորիտար ղեկավարը խոստանում է ներում շնորհել իր պատմական հողի վրա սերունդներով, հազարամյակներով ապրած ժողովրդի ընտրյալներին։ Եվ ԱՄՆ-ը ողջունո՞ւմ է այս քայլը»,- հարց է տալիս նախկին արտգործնախարարը և պատասխանում,- «Պետք չէ մեղադրել Միացյալ Նահանգներին։ Այստեղ մի մեղավոր կա․ դա Հայաստանի ներկա իշխանություններն են»։
Ինչո՞ւ է հայաստանյան հասարակությունը այսքան անտարբեր դարձել ևայլևս չի արձագանքում նույնիսկ այն իրադարձություններին, որոնք սպառնում են պետականության գոյությանը։ Սոցցանցերի օգտատերերից մեկն իր ուրույն բացատրությունն է ներկայացնում՝ բերելով գորտերի օրինակը. «Գորտերին սպանելու համար,- գրում է նա,- գցում են եռման ջրի մեջ: Ղեկավարվելով բնազդով`գորտերը միանգամից խառնվում են իրար ու դուրս թռչում ջրից: Երկրորդ անգամ գորտերին գցում են սառը և հաճելի ջրի մեջ ու դանդաղ տաքացնում ջուրը մինչև եռման աստիճան: Գորտերից ոչ մեկն այդ ընթացքում դուրս չի թռչում. դանդաղ համակերպվում են, թմրում և ջրի եռալուն պես՝ բոլորը սատկում։
Հայ ժողովրդի նկատմամբ կիրառվում է հենց երկրորդ՝ աստիճանական քայլերի տարբերակը. սկզբից պատերազմ նախաձեռնվեց և հանձնվեց Արցախի մեծագույն հատվածը, այնուհետև խայտառակ հայտարարությամբ թշնամուն նվիրվեցին Քարվաճառը, Աղդամը, Քաշաթաղի մնացած հատվածը, դրանից մի երկու շաբաթ անց՝ Սյունիքի անառիկ դիրքերն ու Հայաստանի միջպետական ճանապարհները՝ Գորիս -Կապան հատվածում։ Դրանից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիսին, թշնամուն հանձնվեցին Սյունիքի ռազմավարական դիրքերն ու բարձունքները Սև լճի շրջանում։ 2022 թվականի ամռանը կրկին անհասկանալի ու հակասական հիմնավորումներով թշնամուն հանձնվեցին Արցախի կարևորագույն բնակավայրերը՝ Բերձոր քաղաքը, Աղավնո ավանը և այլն։ Մեկ-երկու ամիս անց՝ 2022 թվականի սեպտեմբերին, կրկին պատերազմ, այս անգամ թշնամուն հանձնվեցին կարևորագույն ռազմական նշանակության տարածքներ Վարդենիսում, թշնամու գնդացիրները տեղադրվեցին Ջերմուկ առողջարանային քաղաքի պարիսպների տակ։ Թշնամին այդ դավաճանական գործարքի հենքի վրա արագորեն անցակետ տեղադրեց Հագարի գետի վրա՝ փակելով Արցախի հետ կապող կյանքի ճանապարհը»։
... Ահա, այսպես, եզրափակում է հեղինակը, ջուրը տաքացվեց և հասցվեց եռման աստիճանի, գործեց գորտերի բնազդային վարքագիծը՝ հարմարվել սառը ջրում, հետո թմրել ու դանդաղ մահանալ այդ նույն եռման ջրում։ Այնինչ, պետք էր հենց սկզբից վճռականորեն գործել...»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Խաչատրյան
Լրահոս
0