00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլոբալ գործընթացները ՌԴ–ին և ՀՀ–ին դրդում են եվրասիական գործընկերության․ փորձագետներ

© Sputnik / Asatur YesayantsДвусторонняя российско-армянская конференция "Развитие российско-армянских отношений в евразийском пространстве" (1 июня 2023). Еревaн
Двусторонняя российско-армянская конференция Развитие российско-армянских отношений в евразийском пространстве (1 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Բաժանորդագրվել
Եվրասիական մեծ գործընկերության մեջ խոսք անգամ լինել չի կարող միակողմանի պատժամիջոցների կիրառման մասին, ինքնիշխանությունը հարգելու հարցը հիմնարար է։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Գլոբալ բնույթի անընդհատ առաջացող մարտահրավերները ոչ միայն ստուգում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունը, այլև բարձրացնում են պետությունների հետագա շարժման, փոփոխվող աշխարհակարգում նրանց տեղի հարցը։ Այս հայտարարությունն արեց ԵԱՏՄ միջազգային-իրավական համագործակցության կենտրոնի տնօրեն Դմիտրի Ստասյուլիսը «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածքում» խորագրով համաժողովի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել են «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական կենտրոնը և Եվրասիական փորձագիտական ակումբը:
© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Ստասյուլիս
Дмитрий Стасюлис на двусторонней российско-армянской конференции Развитие российско-армянских отношений в евразийском пространстве (1 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Դմիտրի Ստասյուլիս
Ստասյուլիսի կարծիքով՝ միաբևեռ համակարգի ոչնչացման դարաշրջանում մեծ դեր է ստանում եվրասիական մեծ գործընկերությունը։ Այս գաղափարը դեռևս 2015թ․-ին արտահայտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ ի շարունակություն այս գաղափարի, ելույթ ունենալով 2022 թվականին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի նախորդ լիագումար նիստում, Ռուսաստանի ղեկավարը նշել էր, որ Մեծ Եվրասիան քաղաքակրթական խոշոր նախագիծ է, և գլխավոր գաղափարը տարածաշրջանային կազմակերպությունների համար իրավահավասար համագործակցության ընդհանուր տարածքի ստեղծումն է։

«Եվրասիական մեծ գործընկերության ձևավորման հայեցակարգը նախատեսում է համակեցություն «ինտեգրացիաների ինտեգրման» տեսքով, որտեղ հիմքում կլինեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ACEAN-ը և մի շարք այլ միավորումներ: Գաղափարը ենթադրում է նաև ապրանքների տեղափոխման համար միասնական լոգիստիկ և տրանսպորտային տարածքի ստեղծում, նոր պահուստային արժույթների օգտագործում, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների դերի բարձրացում և եվրասիական պետությունների միջև արդյունաբերական կոոպերացիայի դերի մեծացում»,- նշեց Ստասյուլիսը։

Փորձագետը կարծում է, որ եվրասիական մեծ գործընկերության շրջանակում հարաբերությունները պետք է կառուցվեն ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և փոխադարձ շահերի վրա: Այս դասավորության մեջ չպետք է խոսք լինի միակողմանի, անօրինական պատժամիջոցների կիրառման մասին։
ԵԱՏՄ-ն կարողացել է իրեն դրսևորել որպես ամուր միավորում. ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար
«Ինտեգրացիա և զարգացում» կենտրոնի ղեկավար և Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր հերթին կարծում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ բախումը հետխորհրդային տարածքում փոխգործակցության նոր ձևերի որոնման անհրաժեշտություն է թելադրում:
© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սաֆարյան
Арам Сафарян на двусторонней российско-армянской конференции Развитие российско-армянских отношений в евразийском пространстве (1 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Արամ Սաֆարյան
Նրա խոսքով՝ այն արժեքները, որոնցով առաջնորդվում էին քաղաքական էլիտաները ԽՍՀՄ-ի փլուզման պահին, չանցան քննությունը։ Միանգամայն ակնհայտ է, որ աշխարհն ուրիշ է դարձել և թելադրում է նոր մոտեցումներ։ Եվ այս ֆոնին հատկանշական է, որ հետխորհրդային պետությունների մեծ մասը շահագրգռված է միմյանց հետ համագործակցությամբ, ինչի մասին է վկայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի վերջին նիստը Մոսկվայում և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ղեկավարների մասնակցությունը:
Սաֆարյանը կարծում է, որ, իհարկե, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների արագացված տեմպերին հասնելուն դեռ շատ կա, սակայն մեծ հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունը ցույց է տալիս միավորող արժեքների և ուղենիշների առկայությունը: Սաֆարյանը վստահ է` հենց որ Ռուսաստանն ավելի մեծ ցանկություն ցուցաբերի ընդհանուր եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրումն արագացնելու հարցում, այդ նախագծի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Կազմակերպության և ասիական ու աֆրիկյան մի շարք խոշոր պետությունների միջև բանակցություններ են ընթանում կամ արդեն ստորագրվել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր:
Հայկական ապրանքների ծավալները ԵԱՏՄ-ում մեծանում են և փոխարինում եվրոպականին. Սուքիասյան
Լրահոս
0