https://arm.sputniknews.ru/20230531/spercjany-bajramjann-u-tiknizjany-hravirvel-en-hajastani-futbvoli-havaqakan-60463199.html
Սպերցյանը, Բայրամյանն ու Տիկնիզյանը հրավիրվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքական
Սպերցյանը, Բայրամյանն ու Տիկնիզյանը հրավիրվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքական
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի հետ։ 31.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-31T17:58+0400
2023-05-31T17:58+0400
2023-05-31T18:00+0400
հայաստան
ֆուտբոլ
նաիր տիկնիզյան
էդուարդ սպերցյան
խորեն բայրամյան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57376565_0:0:1600:901_1920x0_80_0_0_4d1345657ffb32242036340cfd2816a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի և Լատվիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերին։ Տեղեկությունը հայտնում է Metaratings.ru-ն։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բանակցություններ է վարում «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանի հետ, սակայն նրա մասնակցությունը հունիսյան խաղերին քիչ հավանական է։Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։Հիշեցնենք` մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խմբային առաջին հանդիպումն անցկացրեց Թուրքիայի ընտրանու հետ և պարտվեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի հետ։Ռոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57376565_0:0:1424:1068_1920x0_80_0_0_60edf3f9651a9c2779a5a9945121d23a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, նաիր տիկնիզյան, էդուարդ սպերցյան, խորեն բայրամյան, սպորտ
հայաստան, ֆուտբոլ, նաիր տիկնիզյան, էդուարդ սպերցյան, խորեն բայրամյան, սպորտ
Սպերցյանը, Բայրամյանն ու Տիկնիզյանը հրավիրվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքական
17:58 31.05.2023 (Թարմացված է: 18:00 31.05.2023) Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի և Լատվիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերին։ Տեղեկությունը հայտնում է
Metaratings.ru-ն։
««Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը «Ցլերի» կազմում իր նորամուտը նշեց ԲԿՄԱ-ի դեմ վերջերս կայացած խաղում, ամենայն հավանականությամբ, նույնպես կհրավիրվի ազգային հավաքական»,- նշում է պարբերականը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բանակցություններ է վարում «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանի հետ, սակայն նրա մասնակցությունը հունիսյան խաղերին քիչ հավանական է։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Հիշեցնենք` մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խմբային առաջին հանդիպումն անցկացրեց Թուրքիայի ընտրանու հետ և պարտվեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի հետ։