00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:42
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սյունիքում 3 անձ է կալանավորվել ավելի քան 10 կգ թմրամիջոցի մաքսանենգության կասկածով

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտեի հրապարակած նկարներց մեկը
Քննչական կոմիտեի հրապարակած նկարներց մեկը - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Բաժանորդագրվել
Նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 2 ատրճանակ և 110 փամփուշտ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզում կալանավորվել է երեք անձ` ավելի քան 10կգ ընդհանուր քաշով մարիխուանա, մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության վերաբերյալ վարույթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով` ինքնությունը դեռևս չպարզված Իրանի քաղաքացին, Սյունիքի մարզում փաստացի բնակվող 32-ամյա տղամարդու հետ նախնական պայմանավորվածությամբ, 2023թ.–ի մայիսի 18-ին և 19-ին մաքսանենգ ճանապարհով ԻԻՀ-ից ՀՀ է ներկրել առանձնապես խոշոր չափերի մարիխուանա և այլ տեսակի թմրամիջոցներ:
«Սյունիքի բնակիչը ԻԻՀ քաղաքացու նշած վայրից` ՀՀ-ԻԻՀ պետական սահմանին հարակից տարածքից, վերցրել է ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և չբացահայտվելու նկատառումներից ելնելով` այն պահել է ՀՀ-ԻԻՀ սահմանին հարակից տարածքում՝ թաքստոցում: Ապա իր հանցավոր մտադրությունն իրականացնելուն նա ներգրավել է Քաջարան քաղաքի երկու բնակչի, ովքեր «TOYOTA» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել են Մեղրի, թաքստոցից վերցրել թմրամիջոցով լցված տոպրակները»,– ասված է հաղորդագրությունում։
Սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները ճանապարհին կանգնեցրել եննրանց ավտոմեքենան, որում հայտնաբերվել և վերցվել է 10 կիլոգրամը գերազանցող 2 պոլիէթիլենային տոպրակ:
© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտեի հրապարակած նկարներց մեկը
Задержанная партия контрабанды марихуаны, метамфитамина и героина общим весом 10 кг - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Քննչական կոմիտեի հրապարակած նկարներց մեկը
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն և Քաջարան քաղաքի վերոնշյալ երկու բնակիչներին ձերբակալելու մասին:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղին և բեռնախցիկում` պահեստային անվադողի համար նախատեսված տեղում, հայտնաբերվել է երկու հատ պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանա, մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներով, երկու հատ ատրճանակ, 110 փամփուշտ, ինչպես նաև 0,1 գրամ չոր, կանաչ գույնի կանեփանման զանգված:
Հայաստան թմրանյութ ներմուծելու գործում խառնված են իշխանության կարկառուն դեմքեր. ԶԼՄ
ՀՀ ԱԱԾ-ից ուղարկված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրամիջոցների մաքսանենգությունը) հատկանիշներով։
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ հիշյալ երեք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Դրանք բավարարվել են։
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը տեսանյութ է հրապարակել
Լրահոս
0